Տնտեսական

Ի՞նչ ցուցանիշեր են գրանցվել պտուղ-բանջարեղենի մթերման եւ արտահանման առումով

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Գյուղատնտեսական այս տարվա ավարտին ինչ ցուցանիշեր են գրանցվել պտուղ-բանջարեղենի մթերման եւ արտահանման առումով, եւ ինչ նոր քայլեր է ձեռնարկում գյուղատնտեսության նախարարությունը` մթերման գործընթացում գյուղացիների առջեւ ծառացող խնդիրներին լուծում տալու նպատալով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս հարցերից է խոսել Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Մամուլի մեկ այլ ակումբում էլ գյուղոլորտին առնչվող իրենց նորարարական ծրագրերն են ներկայացել 20-ամյա երեք երիտասարդներ, որոնց գաղափարը հաղթող է ճանաչվել օրերս Թբիլիսիում կայացած ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը:

Թողնել պատասխան

Back to top button