ԿարևորՀասարակություն

Գումարվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 3-րդ համագումարը

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Այսօր գումարվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 3-րդ համագումարը, որի մասնակիցներին ուղերձ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը հանդես է եկել 2007-12 թվականներին կատարված աշխատանքի հաշվետվությամբ: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այժմ միավորում է տարբեր ոլորտների 24 ճյուղային հանրապետական միություններ` 733 արհեստակցական կազմակերպություններով և 239 հազար անդամներով: Էդուարդ Թումասյանն ասել է, որ շուրջ 2400 արհմիության անդամներ և աշխատողներ դիմել են կոնֆեդերացիային` կապված աշխատանքային իրավունքների տարբեր խախտումների, այդ թվում` աշխատանքից անօրինական ազատման, չվճարված աշխատավարձի, ամենամյա արձակուրդի խնդիրների հետ:

Թողնել պատասխան

Back to top button