ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը

Այսօր Երեւանի ժամանակով ժամը 20- ին կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով` http://www.armeniafund.org կայքի միջոցով:
Հայաստանյան լսարանը կարող է հեռուստամարաթոնին հետեւել Հ1, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքների եթերում:
Հեռուստամարաթոնը կանցկացվի «Մեր գյուղը» խորագրի ներքո: Դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

Հիմնադրամի տեղական մարմինների կողմից կազմակերպվող դրամահավաքները տարբերվում են` ելնելով տեղի համայնքների առանձնահատկություններից: Դրանք իրականացվում են ողջ հաշվետու տարվա ընթացքում` ըստ տեղական մարմնի հայեցողության:
Դրամահավաք-միջոցառումներ այս տարի իրականացվել են ԱՄՆ-ում, Կանադայում` Մոնրեալում եւ Տորոնտոյում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Հունաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ռուսաստանում` Մոսկվայում:

Բոլոր դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարները կներառվեն Հեռուստամարաթոնի օրը հայտարարվող ընդհանուր գումարի մեջ:

 

Թողնել պատասխան

Back to top button