ԿարևորՀասարակություն

Հովհաննես Սահակյան. «Հանրապետականը չի պատրաստվում մասնակցել քաղաքական շոուների»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցեր նոյեմբերի 21-ին Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ հրավիրված եւ չկայացած ԱԺ արտահերթ նիստին եւ պետք է բարձրացվող հարցերի վերաբերյալ քննարկում կազմակերպելուն պատասխաներ փաստարկներով, ոչ թե կեցվածքով` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ժառանգության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը: Մեկ այլ ասուլիսում անդրադառնալով հարցին` հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հիշեցրել է, որ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը չէին մասնակցել ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ստորագրահավաքին եւ զարմանալի չէ, որ նրանք չմասնակցեցին նաեւ արտահերթ նստաշրջանին: Նա շեշտել է նաեւ, որ կարեւոր հարցերի շուրջ հանրապետականը չի պատրաստվում մասնակցել քաղաքական շոուների:

Նախագահական ընտրություններից ամիսներ առաջ հանրապետականը նպատակահարմար չի համարում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմամբ շեղել հանրության ուշադրությունը: Առաջարկվում են արմատական փոփոխություններ, իսկ նման փոփոխություններ ծնկի վրա չեն կատարվում` շեշտեց Հովհաննես Սահակյանը:
Ընտրական օրենսգրքում նախատեսված են փոփոխություններ, սակայն ընդունված նորմերի համաձայն` դրանք կատարվում են համընդհանուր ընտրություններից  առնվազն վեց ամիս առաջ` նկատեց Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով` մոտենում են նախագահական ընտրությունները եւ դրան պետք է լուրջ պատրաստվել: Իբրեւ իշխող ուժ` ՀՀԿ-ն ունի նաեւ պատասխանատվություն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու առուըմով, մինչդեռ ընդդիմության նախաձեռնության նպատակը հասարակության ուշադրությունը շեղելն է:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում խորհրդակցությունների նախաձեռնություններին` հանրապետական պատգամավորը կարծիք հայտնեց, որ չի կարող կոնսուլտացիաների մասին խոսք լինել, երբ գոյություն չունի ինչ-որ գրավոր փաստաթուղթ, շոշափելի ինչ-որ նյութ: Միշտ էլ քաղաքական գործիչները որոշակի զրույցներ ունենում են, սակայն դրանք կոնսուլտացիաներ անվանելն այնքան էլ լուրջ չէ` շեշտեց բանախոսը: Ի պատասխան հարցերից մեկի` Հովհաննես Սահակյանը նկատեց, որ ԲՀԿ-ում ցանկալի թեկնածուն, բնականաբար, Գագիկ Ծառուկյանը պետք է լինի, սակայն որեւէ մեկն այդ մասին որեւէ տեսակետ չի հայտնել, ցաքուցրիվ խոսքեր են միայն:

Ընդդիմության միասնական թեկնածու ունենալու հավանականության մասին այսօրվա ասուլիսում խոսեց նաեւ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա` դա կարելի է ոչ բացառել, ոչ էլ հաստատել` դատելով ներկայումս հնչող հայտարարություններից. «Նկատելի է, որ առայժմ յուրաքանչյուրը փորձում է իր թեկնածուին դարձնել միասնական թեկնածու, դեռեւս տեսանելի չէ՝ արդյոք իրենց առաջնորդի թեկնածու չլինելու դեպքում հնարավոր է փոխզիջումներ եւ պաշտպանություն մյուս կուսակցության թեկնածուի»:
Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ` մի քանի օրից դա ավելի տեսանելի կլինի, մինչ այդ` ավելի շատ նկատելի է, որ յուրաքանչյուրը փորձում է  համոզել դիմացինին, որ միասնական թեկնածուն կարող է լինել իրենց առաջնորդը։ Թե ինչով կավարտվի սա, կտեսնենք: Տվյալ պահին` շանսերը 50-50 են,- գնահատեց Ժառանգության ներկայացուցիչը: Նրա խոսքով, սակայն, կա ինչպես միասնական թեկնածու ունենալու հավանականություն, այնպես էլ ռիսկեր:

Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօրվա ասուլիսում նկատեց, թե կազմակերպված ու ուժեղ քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցում են` բավականին առաջ հայտնելով իրենց մոտեցումներն ու թեկնածուներին, իսկ չկայացած կամ կազմակերպչական առումով որոշակի խնդիրներ ունեցող քաղաքական ուժերը փորձում են համախմբվել եւ հենց ընտրությունների շեմին հայտնել իրենց դիրքորոշումները: Հանրապետականն այդ առումով որեւէ խնդիր չի տեսնում, եթե կլինեն ուժեր, որոնք կկիսեն տեսակետներն ու կսատարեն` լավ, եթե ոչ` հոգ չէ, քանի որ Հանրապետականն իր ներքին հնարավորություններով, իր կազմակերպչական, կուսակցական կարգապահությամբ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button