Քաղաքական

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման կոմիտեի անդամ

2012 թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի մեկ  եւ ՄԱԿ-ի երկու կառույցներում, հայտնում են ՀՀ ԱԳՆ- ից։
Դրանցից առաջինը ԵԽ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբն է, որի անդամ է վերընտրվել ՀՀ ներկայացուցիչ, ներկայումս այդ խմբի փոխնախագահ Գյուլնարա Շահինյանը:
2008 թվականին ստեղծված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբը (GRETA)  վերահսկում է Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման դեմ պայքարի կոնվենցիան վավերացրած երկրների կողմից կոնվենցիայի դրույթների կատարումը:

Հայաստանը վերընտրվեի է  նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2013-2019 թթ Միջազգային առեւտրի իրավունքի հանձնաժողովում (UNCITRAL): Միջազգային իրավունքի հանձնաժողովը ՄԱԿ-ի առանցքային իրավական մարմինն է միջազգային առեւտրային իրավունքի ոլորտում: Նրա խնդիրը մասնավոր իրավունքի նորմերի արդիականացումն ու համապատասխանեցումն է միջազգային իրավունքի նորմերին:

Մեծ կարեւորություն ունի Հայաստանի` ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման կոմիտեին (COPUOS) անդամակցելը: Հայաստանի անդամակցության օգտին քվեարկել է ՄԱԿ-ի ԳԱ 4-րդ կոմիտեն:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button