Մշակույթ

Կոբզոնը չի սիրում հաշվել փողն ու տարիքը. երկուսից էլ բավարար չափով ունի

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/221112kobson.mp3

Իոսիֆ Կոբզոնի ծննդյան 75- ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երևանյան համերգը կկայանա այսօր Արամ Խաչատրյան համերգասրաուհում։ Իր հարուստ երգացակնց Իոսիֆ Կոբզոնն ընտրել ու այսօր կկկատարի հիմնականում հայ կոմպոզիտոների ստեղծագործությունները. Առնո Բաբաջանյան, Միքայել Թարիվերդիև, Ալեքսանդր Հեքիմյան. անուններ , ում հետ միավորել է ոչ միայն ստեղծագործական կյանքը, այլև ջերմ ու բարի ընկերությունը։
«Հայասատանի ու հայ ժողովրդի նկատմամբ երբեք արտարբեր չեմ եղել, քանի որ լինելով ազգությամբ հրեա, շատ ընդհանրություններ եմ տեսել մեր երկու ժողովուրդների ճակատագրերեում»,- ասում է 75-ամյա երգիչը, ով Երևան է ժամանել երեկ ու արդեն հասցրել է արցելել Էջմիածին ու իր սիրելի ընկրեոջ՝ Առնո Բաբաջանյանի շիրիմին

«Ես մեծ հարգանք ունեմ բազմաչարաչար այս ժոողվրդի նկատմամբ, ում պատմությունը շատ ընդհանրություններ ունի հրեաների պատմության հետ։ Նման է անգամ երկու երկրների բնությունը։ Երբեք չեմ մոռանա այն աղետալի երկրաշարժը։ Այն ժամաանկ թույլտվությունը ստանալուց անմիջապես հետո ես եկա Հայասատան, իսկ այսօր մեծ հպարտությամբ եմ կրում Սպիտակի պատվավոր քաղաքացու իմ կոչումը»,- ասաց նա։

Արդյո՞ք 75-ամյա երգիչնն այսօր կարող է կրկնել հայտնի դերասանուհու խոսքերը՝ հրաշալի է լինել այս տարիքին։ Ի պատասխան հարցին՝ Իոսիֆ Կոբզոնը նկատեց.«Վատն են այն մարդիկ, ովքեր սիրում են հաշվել փողն ու տարիքը»։
Նույն լրագրողն այսօր հիշեց Իոսիֆ կոբզոնի 15 տարի առաջ կայացած հրաժեշտի համերգը՝ հայտնելով իր ուրախությունը, որ երգիչի ստեղածգործական կյանքն այդուհաինդերձ շարունակվում է։
Կոբզոնը նշեց, որ համերգն անվանել է ոչ թե հրաժեշտի, այլ՝ հոբելյանական, հետո էլ կատակով նկատեց. «Հրեան հրաժեշտ է տալիս, բայց երբեք չի հեռանում»։
Երգչի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Առնո Բաբաջայնաի երևանյան տանը, որը նախորդ այցերից մեկի ժամանակ Կոբզոնը նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջարկել էր վերածել տուն-թանգարանի՝ առաջարկելով անձամբ գնել այդ բնակարանը։

«Այո, ես նման մտադրություն ունեի, և այդ մասին հայտնել եմ իմ կարծիքը Երևանի քաղաքապետին և Ռոբերտ Սեդրակիչին։ Առնոն արժանի է, որպեսզի Երեւաևում ունենա տուն-թանգարան։ Բայց ավելի ուշ ինձ ասացին , որ Արայիկը՝ Առնոյի որդին, վաճառել է այդ բնակարանը։ Ով է տան ներկա սեփականատերը՝ ես չգիտեմ, բայց վերադարձից հետո կզրուցեմ Արայիկի հետ։ Ինձ համար շատ ցավալի կլինի, եթե այդ հացրը չլուծվի»։
Ի դեպ՝ Իոսիֆ Կոբզոնն այսօր ասաց, որ հիացած է Առնո Բաբաջանյանի երևանյան հուշարձանով։
«Դա իսկապես Առնոն է ստեղծագործական պոռթկման պահին։ Ովքեր ճանաչել են նրան, անպայման կկիսեն իմ կարծիքը»,-ասաց հանրահայտ երգիչը։

Թողնել պատասխան

Back to top button