Հասարակություն

Եվրոպական ինտեգրման ցուցանիշերով Հայաստանը միջին դիրքում է

«Արեւելյան գործընկերության» երկրների եվրոպական ինտեգրման ինդեքս» հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ինտեգրման ցուցանիշերով Հայաստանը չորրորդ տեղում է, հայտնում է «Ռեգնումը»։

Հետազոտությունը պատրաստել են գործկընկերության անդամ երկրների եւ ԵՄ 50 փորձագետներ։ Հաշվի են առնվել երկրնեում ժողովրդավարության՝ ընտրական իրավունքի, մարդու իրավունքների, անկախ արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, որոշումների ընդունման թափացիկության, շուկայական տնտեսության, քաղաքական երկխոսության եւ քաղաքացիական հասարակության մասնակցության ոլորտներում զարգացումները։
Լավագույն արդյունք ցույց է տվել Մոլդովան, նրան հաջորդում են Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը։ Վերջինը Բելառուսն է։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button