Քաղաքական

Քաղաքական ուժերի խորհրդակցությունները իմիտացիա չեն, ասում են պատգամավորները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Թեպետ առաջիկա նախագահական ընտրություններին արդեն քիչ է մնացել, սակայն քաղաքական հիմնական ուժերը դեռ չեն շտապում ներկայացնել իրենց թեկնածուներին: Հայաստանի ներքաղաքական կյանքում այսօր դեռ շարունակվում են բազմակողմ քննարկումները քաղաքական տարբեր ուժերի միջեւ:

Վերջին շրջանում քաղաքական տարբեր ուժերի միջեւ հանդիպումները «Ժառանգությունից»Թևան Պողոսյանը գնահատում է որպես քաղաքական մշակույթի նոր ձեւ, հատկապես, որ այսօր նույն սեղանի շուրջ խորհրդակցում են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք ժամանակին խնդիրներ են ունեցել:

Իսկ ինչու դրանց արդյունքներն դեռ չեն երեւում: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանն իր հերթին հորդորում է չսպասել հայտարարությունների, քանի դեռ քաղաքական ուժերը կոնկրետ հայտարարի չեն եկել համագործակցության նոր պլատֆորմի, խորհրդարանական կառավարման ձևի և համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկների շուրջ:
ԲՀԿ ներկայացուցիչը փոխանցեց նաեւ իր այն համոզմունքը, որ քաղաքական այս խորհրդակցություններն ամենեւին էլ իմիտացիոն բնույթ չեն կրում: Դրանք այնքան լուրջ են, որքան որ լուրջ են նախագահական ընտրությունները երկրի կյանքում: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն ունի իր քաղաքական տեսլականը։

«Մենք ընդդիմություն չենք, այլընտրանք ենք. լավին` լավ, վատին` վատ»,- ասաց Վահան Բաբայանը: Բոլորը, ըստ նրա, գիտակցում են, որ Գագիկ Ծառուկյանը պետք է լինի քաղաքականության մեջ: Ուղղակի ԲՀԿ-ի թեկնածուի առաջադրման համար իրենք դեռ սպասում են Ծառուկյանի վերջին խոսքին:

«Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը եւս քաղաքական քննարկումներին լուրջ է վերաբերում: Նա եւս դրանց տակ իմիտացիաներ չի տեսնում: Դրանք իրական համագործակցության կետեր փնտրելու գործընթաց են, ինչը, սակայն, չի խանգարում հայտարարել, որ «Ժժառանգությունը» առաջ է տանելու իր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին և իր քաղաքական տեսլականը:
Թեեւ «Ժառանգությունն» էլ դեռ չի շտապում հայտարարել իր թեկնածուի մասին, սակայն Թեւան Պողոսյանը չի խուսափում նշել, որ իր ներկայացրած քաղաքական ուժը նախընտրական փուլում կենտրոնանալու է իր թեկնածուի և կուսակցության ծրագրերը ներկայացնելու վրա։

Թողնել պատասխան

Back to top button