ԿարևորՄշակույթ

Կոբզոնի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգից ստացված հասույթը կուղղվի Գյումրու երաժշտական դպրոցներին

Նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Իոսիֆ Կոբզոնի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երևանյան համերգը: Երգիչն՝ արդեն այսօր կլինի Երևանում: Նա նախ կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նշենք, որ համերգն իրականացվում է «Սոզվեզդիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգից ստացված հասույթը կուղղվի Գյումրու երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերմանը: Համերգին կմասնացեն Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Ներքին Զորքերի երգ ու պարի անսամբլը, Մոսկվայի «Ռեսպուբլիկա» խումբն ու այլ ճանաչված կատարողներ: Նշենք, որ Կոբզոնը բազմիցս է համերգներ տվել Երևանում. նա Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է: Կոբզոնը հանդես է եկել հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Նա իր ստեղծագործական գործունեության ընթացքում համերգներ է ունեցել աշխարհի 100 երկրում: Հանրահայտ երգիչը Ռուսաստանի գինեսի ռեկորդակիր է՝ ճանաչվել է երկրի ամենաշատ տիտղոսակիր արտիստը:

Թողնել պատասխան

Back to top button