Հասարակություն

Կազմակերպվեց հանդիպում սիրիահայերի եւ գործատուների միջեւ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այսօր կայացավ հանդիպում աշխատանքի կարիք ունեցող սիրիահայերի և գործատուների միջև:  Միջոցառմանը ներկա էին նաև պատկան պետական մարմինների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին մեր երկրի առկա աշխատանքի շուկան, զբաղվածության հարցերը և  ձեռնարկատիրություն իրականացնելու յուրահատկությունները:

Ինչպես նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ի տարբերությոն մինչպատերազմյան Սիրիայի, Հայաստանում աշխատանքի առումով կան որոշակի խնդիրներ։
Արդեն հաջողվել է լուծել  ընդհանուր առմամբ մոտ 150 սիրիահայերի զբաղվածության հարցը: Հատկանշական է, որ գործատուների կողմից ներկայացված որոշ հայտեր նախատեսում էին և կացարանի անհատույց տրամադրում։ Գործատուները շեշտում էին, որ պատրաստ են աշխատանքի ընդունել որակավորված և փորձառու մասնագետների:
Նշենք, որ հայտերը վերաբերվում էին արտադրական և սպասարկման ոլորտներին:
Արդյոք մեր հայրենակիցները կընդունեն առաջարկությւնները, թե կնախաձեռնեն սեփական գործը` ցույց կտա ժամանակը: Երկու դեպքում էլ պատկան մարմինները պատրաստ են աջակցել նրանց, սակայն այս պահին կարևոր է նրանց զբաղվածության հարցը լուծել, նշեց նախարարը, դիմելով գործատուներին:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button