ԿարևորՔաղաքական

Ժամանակակից պետության ուժը հիմնված է սեփական ժողովրդի հանդեպ սիրո վրա, ասում է Շավարշ Քոչարյանը

«Ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անսանձ այլասերմամբ  և հարևան երկրների հանդեպ ծիծաղաշարժ տարածքային նկրտումներով Ադրբեջանը կարող էր հնարավորություն ունենալ պահպանելու իր գոյությունը վաղ միջնադարում միայն: Սակայն Ադրբեջանն առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել 1918 թվականին:

Բաքվում այդպես էլ չհասցրեցին հասկանալ, որ ժամանակակից պետության ուժը հիմնված է սեփական ժողովրդի հանդեպ սիրո վրա և ոչ թե տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և նրանց պատմական-մշակութային ժառանգության հանդեպ պաթոլոգիկ ատելության վրա»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Ռոյթեր» գործակալությանը։

Գործակալությունը փոխնախարարի մեկնաբանությունն էր խնդրել «Յենի Ազերբայջան» կուսակցության քսանամյակին նվիրված արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթի կապակցությամբ։

Ալիեը մասնավորապես հայտարարել էր, որ «Հայաստանը արտերկրից ղեկավարվող մի տարածք է` արհեստականորեն ձևավորված ադրբեջանական հողերի վրա», և որ «հայկական լոբբին հանդիսանում է մեր հիմնական թշնամին»։

Թողնել պատասխան

Back to top button