ԿարևորՀասարակություն

Արտահերթ նիստ՝ ԱԺ-ում

Ազգային ժողովում այս ժամին հրավիրված է արտահերթ նիստ: Այն նախաձեռնել են խորհրդարանական չորս խմբակցությունների՝ Բարգավաճ Հայաստանի, Հայ Ազգային Կոնգրեսի, Դաշնակցության եւ Ժառանգության պատգամավորները։ Օրակարգում ընդդիմադիր կոնգրեսականնների հեղինակած՝ «Ընտրական և քրեական օրենսգրքերում», «Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն է։ Նիստը կկայանա, եթե դրան մասնակցի 66 պատգամավոր, սակայն Հանրապետական պատգամավորներն ավելի վաղ արդեն հայտարարել են, որ նիստին չեն մասնակցի։ Ամենայն հավանականությամբ, նիստին չի մասնակցի նաեւ Օրինաց Երկիրը:

Թողնել պատասխան

Back to top button