Մշակույթ

Տիգրան Սարգսյանը ցավակցել է Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

«Խոր վշտով տեղեկացա անվանի հայ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին:

Նա մեր ժամանակների բացառիկ երգչուհիներից էր, ով իր անզուգական ձայնով գերել է բազմաթիվ սրտեր ու հոգիներ:  Մեծ ու անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում: Նրա թողած ժառանգությամբ դեռ կշարունակեն հիանալ բազմաթիվ սերունդներ»,- ասված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքում։

Հայաստանի Հանրապետության կառավարության և իր անունից Տիգրան Սարգսյանը ցավակցել է Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button