ԿարևորՀասարակություն

Որքանո՞վ են մեր երկրում սրված ժողովրդագրական խնդիրները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/Hasmik-20.mp3

«Հայաստանից հեռանում են բարձր որակավորում ունեցող մասնագետները, նրանք, ովքեր տարբեր ծրագրերով դրսում կրթություն են ստացել, վերադարձել են Հայաստան, կատարել իրենց առջև դրված՝ 3-5 տարի հայրենիքում աշխատելու պարտավորությունն ու նորից հեռանում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահագությունը հնչեցրել է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Վերջինս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ խոսել են Հայաստանի առջև ծառացած ժողովրդագրական խնդիրների մասին: նրանք երեքն էլ մի հարցում համակարծիք են եղել՝ Հայաստանն իսկապես ժողովրդագրական խնդիրներ ունի: Ոլորտի պաշտոնյան ներկայացրել է միգրացիոն հոսքերն ու ժողովրդագրական խնդիրների դեմ պայքարելու կառավարության ծրագրերն ու հայտարարել, որ «2014 թվականի հունվարի մեկից Հայաստանում երրորդ և հաջորդ երեխայի համար ընտանիքին տրամադրվելու է մեկ միլիոն դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների համար՝ մեկ ու կես միլիոն դրամ»:

Ինչո՞ւ են մարդիկ հեռանում Հայաստանից, և որքանո՞վ են մեր երկրում սրված ժողովրդագրական խնդիրները: Հարցերի իրական պատասխանները բոլորիս են հուզում: Ոլորտի պաշտոնյան՝ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ու սոցիոլոգ Կարեն Սարգսյանը միևնույն կարծիքն ունեն՝ Հայաստանում իսկապես ժողովրդագրական խնդիրները սրված են: Ոլորտը ներկայացնող պետական պաշտոնյան ինքն էլ է փաստում, որ բնական հավելաճի վրա ազդող առանձին բնութագրիչներ՝ ամուսնությունների, ամուսնալուծությունների, ծնելիության մահացության թվերը մտահոգիչ են: «Վերջին երկու տարիներին ունեցանք ծնունդների թվաքանակի որոշակի անկում»:
Ծնունդները կապասել են, սակայն, բնական հավելաճը դրական է, վերջին քսան տարիների ընթացքում չի եղել տարի, երբ մահվան դեպքերն ավելի շատ լինեն, քան ծնունդները: Ինչու են հայկական ընտանքիներում ավելի քիչ երեխաներ ունենում, երբ «յոթ որդով սեղան նստեք» -ը ամենակարևոր ու սպասված մաղթանքն էր՝ ուղղված հայկական ավանդական ընտանիքներում ամուսնացող զույգերին: Հարցի պատասխանի առաջին հորիոզանականում սոցիալ-տնտեսական պայմանները վատ են պատճառաբանությունն է: Յուրաքանչյուրն ազատ է իր որոշումների մեջ, ուստի և երիտասարդ զույգն է որոշելու քանի երեխա ունենա, որտեղ և ինչ արժեքներով դաստիարակի նրանց: Մինչ այդ իհարկե ամենակարևորը ամուսնության որոշում կայացնելն է: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը երիտասարդների վերարտադրողական վարքագծում որոշակի փոփոխություններ է նկատել, հատկապես քաղաքում բնակվող երիտասարդներն առաջին տեղում դնում են կարիերա ստեղծելու հարցը՝ ամուսնությունն ու մնացած հարցերը՝ երկրորդական պլան մղելով: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը հույս ունի, որ չի գա այն օրը, երբ հայկական ընտանիքներում կսահմանափակվեն միայն մեկ երեխայի ծնունդով:

«Հուսով եմ, որ մենք դեռ չենք հասնի նրան, որ ընդամենը մեկ երեխա կլինի, բայց գոնե երկուսը, որ անցել ենք, այդպես է, քանի որ մեր ընդհնաուր ծնունդների կառուցվածքում երրորդ երեխան ունեցող ընտանիքները ընդամնեը 15 տոկոս են կազմում, եթե ոչ ավելի քիչ»:
Կանխատեսելով իրավիճակը՝ կառավարությունը որոշ քայլեր իրականացնում է, իհարկե հնարավորությունների սահմանում: Տարեցտարի ավելացնում է յուրքանչյուր երորրդ ու ավելի երեխայի ծննդի համար տրվող միանվագ գումարը, ծննդօգնությունը դարձել է անվճար, անվճար բուժօգնություն են ստանում մինչև յոթ տարեկան երեխաները: Ավելին, 2014 թ հունվարի մեկից կրկին կխրախուսվեն երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյան.« 2014թ հունվարի մեկից սկսած ընտանիքներում յուրաքանչյուր երրորդ ու հաջորդ երեխայի համար կտրամադրվի մեկ միլիոն դրամ, իսկ հինգերորդ ու հաջրոդ երեխայի համար՝ մեկ ու կես միլիոն դրամ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօրվա 430 հազարը այն դերը չի կարող կատարել, ինչ որ կատարում էր մեկ, երկու, երեք, չորս տարի առաջ»:
Ոլորտի պաշտոնյան հիշեցրեց նաև «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի մասին, որից այս տարվա անցած ինն ամիսների ընթացքում 900 ընտանիք է օգտվել: Սա սոցիոլոգ Կարեն Սարգսյանը բավարար թիվ չի համարում: Նա նշում է, որ որակապես փոխվել է միգրանտ երիտասարդի սոցիալ-տնտեսական պատկերը: Սոցիոլոգն անհագստացնող փաստեր է ներկայացնում Հայաստանից այժմ մեկնում են բարձր որակավորում ունեցող մասնագետները: Ի դեպ, եթե նախկինում ավելի շատ, մեկնողների շուրջ 80 տոկոսը ՌԴ- էր մեկնում՝ հիմնականում բանվորական աշխատանքով զբաղվելու նպատակով, ապա այժմ հայերը գերադասում են գնալ եվրոպական երկրներ: Ըստ էության վարձով բնակվող երիտասարդ ընտանիքի համար չկա տարբերություն, թե ինքը վարձով որտեղ կբնակվի,- ասում է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը
«Այժմ մենք բարձր որակավորում ունեցող հսկայական մասնագետների կորուստ ունենք: Մենք ունենք կորուստ այն մարդակնց, ովքեր MASKIE կամ այլ ծրագրերով գնացել էին, ստացել էին կրթություն, ունեին պարտավորություն Հայաստանում աշխատելու 3-5 տարի, ապա հնարավորություն, որ կարող էին գանլ, այժմ նրանք են գնում»:

Դե իսկ միգարցիոն հոսքեր կան աշխարհի բոլոր երկրներում, ասում են մասնագետներն ու իրար լրացնելով հետևյալ օրինակը բերում.«Ռուսաստանում գնում են նույն այն պատճառներով Ռուսաստանից, ինչ պատճառներով, որ մեզ մոտից գնում են Ռուսաստան»: «Պատճառահետևանքային կապը հասկանալու համար բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ խորքային հետազոտությունների անհրաժեշտություն է նկատվում»,- ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Օրինակ չգիտենք, թե միգրացիայի հետևնաքով ինչ պատկեր է մեր աշխատաշուկայում: Դե իսկ նմանատիպ հետազոտություններ իրականացնելու համար առաջարկը պետք է տվյալ երկիրը ներկայացնի:

Թողնել պատասխան

Back to top button