ԿարևորՄշակույթ

Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը

Մի քանի ժամ առաջ՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող, ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Դեպքը տեղի է ունեցել լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: Ֆլորա Մարտիրոսյանն իր ոտքով էր գնացել հիվանդանոց՝ ունենալով ցավի նոպաներ լեղապարկի շրջանում:

Հանրային ռադիոյի  աշխատակազմը ցավակցում է երգչուհու ընտանիքին և նրա բոլոր հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին՝ Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Թողնել պատասխան

Back to top button