ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը ձգտում է ձերբազատվել ՄԽ ձեւաչափից, ասել է Շավարշ Քոչարյանը

Քարոզչությունը, որը տարածում է ադրբեջանական կողմը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն իրեն սպառել է, Ադրբեջանն անում է միայն այն նպատակով, որպեսզի ձերբազատվի այդ ձևաչափից. Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա, եթե այս ձևաչափով բանակցային գործընթացը արդյունավետ էլ չէ, ապա դրանում ոչ թե մեղավոր է Մինսկի խումբը, այլ Ադրբեջանն իր կոշտ դիրքորոշմամբ: «Եվ քանի որ դա այդպես է, ինքն ամեն ինչ անում է, որ պահպանվի եղած իրավիճակը, այսինքն՝ ստատուս քվոն»,-ասել է Շավարշ Քոչարյանը՝ նկատելով, որ չպետք է մոռանալ, որ Մինսկի խմբի համանախագահներն ունեն երկու առաքելություն: «Մեկը՝ նպաստելու, որպեսզի կողմերը գան համաձայնության, մյուսը՝ որպեսզի այն փխրուն զինադադարը, որ կա՝ նորից չվերածվի ռազմական գործողությունների»,-ասել է նա և ավելացրեց, թե պատահական չէ, որ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներն էլ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են:

«Որևէ հակամարտություն չի եղել պատմության մեջ, որ մշտական անդամը լինի անվտանգության անդամ, այս դեպքում երեքն էլ, ավելին, պարբերաբար, առանձին-առանձին, և միասին նրանք հայտարարում են, որ հարցը պետք է լուծվի միմիայն խաղաղ կարգավորմամբ: Այսքանից հետո հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը ցանկանում ձերբազատվել այդ ֆորմատից, ինչու է իր սև քարոզչությունը տարածում, իսկ հայկական կողմից երբեք չեն խոսել ո՛չ փակուղու մասին, ո՛չ էլ Մինսկի խմբի անարդյունավետության մասին»,-ասել է նա: Ըստ ՀՀ ԱԳ փոխնախարարի՝ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ ամեն ինչ անում է, որ միջազգային հանրությունը հասունանա և հասկանա, որ ԼՂՀ միջազգային ճանաչման այլընտրանք գոյություն չունի:

«Ռամիլ Սաֆարովի այդ գռեհիկ դեպքից հետո, երբ որ Ադրբեջանից հնչում են կարգախոսներ, թե Ղարաբաղը պետք է վերադառնա Ադրբեջանի մաս, զավեշտ է առաջացնում, այնպես որ Ադրբեջանի այդպիսի ապակառուցողական քաղաքականությունը և բոլոր քայլերը, որ արհամարհում է՝ միջնորդներին և միջազգային իրավունքը և պատմությունը և աշխարհագրությունը, այդ ամեն ինչը բերում է նրան, որ ուշ, թե շուտ այդ ամեն ինչը հասունանալու է, և միջազգային ճանաչումը ԼՂՀ-ի անխուսափելի է»,-եզրափակել է նա:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button