Քաղաքական

Սարգսյան- Քոչարյան հանդիպուման փաստը հերքում է

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր Մեդիամաքս-ին տված հարցազրույցում հերքել է հրապարակումները, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են արտասահմանում։
«Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չեն հանդիպել, այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռոբերտ Քոչարյանը Կանադայում էր: Թերեւս, կարող էի բավարարվել այս կարճ պատասխանով, բայց կուզենայի մի հռետորական հարց տալ. իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, Երեւանը թողած, հանդիպեն արտասահմանում: Կոնսպիրատիվ տեսության սիրահարներին առաջարկում եմ թողնել այս թեման եւ դադարեցնել խորհրդավոր հանդիպումների փնտրտուքը, առավել եւս` օտար երկրներում: Վստահ եմ, դա անպտուղ զբաղմունք է», — ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

Թողնել պատասխան

Back to top button