Քաղաքական

Պայքարը 2018- ի ընտրությունների համար է, ասում է քաղաքագետը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

ԲՀԿ- ՀՅԴ, ԲՀԿ-ՀԱԿ խորհրդակցությունները ժողովրդական քվեներ ձեռք բերելու միտում չունեն, սա դեռ նախընտրական քարոզարշավ չէ, ուղղակի առևտուր է: Դեռ պարզ չէ՝ կմասնակցե՞ն այդ կուսակցություններն ընտրություններին, թե՞ ոչ։

«Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Արմեն Աղայանը վերլուծել է ներքաղաքական զարգացումներն ու կարծիք հայտնել, որ այն, ինչ կատարվում է այսօր, հող է նախապատրաստում ոչ թե առաջիկա, այլ 2018 թվականի նախագահական ընտրությունների համար։
Քաղաքագետի կարծիքով՝ այսօր պայքար է ծավալվում «Բարգավաճ Հայաստանի» համար: Իշխանությունն ուզում է, որ ԲՀԿն չմասնակցի ընտրություններին, մյուս քաղաքական ուժերը ԲՀԿ ակտիվ մասնակցություն են ակնկալում:

Դաշնակցությունն ամենադժվար միավորվողը կլինի, եթե իհարկե  միավորվի ընդդիմադիր դաշտը: «Ժառանգությունն» էլ արդեն վաղուց ցույց է տվել, որ առանձին ընդդիմություն է, ընդհանուր պատկերն իր դիտարկմամբ ներկայացրեց քաղաքագետը։

Եկող տարի փետրվարին սպասվող նախագահական ընտրություններից առաջ կուսակցություններնն առանձին առանձին հարդես են գալիս համամասնական ընտրակարգի անցնելու և խորհրդարանական կառավարման համակարգ ձևավորելու առաջարկներով: Եթե ունենանք էլ խորհրդարանակն համակարգ, ապա այն կլինի խիստ անձնավորված, կարծում է քաղաքագետը:

Թողնել պատասխան

Back to top button