Հասարակություն

Նորակոչիկներին բանակ ճանապարհեցին Սարդարապատից (ֆոտոշարք)

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր
Սարդարապատի հուշահամալիրի տարածքում այսօր տեղի ունեցավ 2012թ. աշնանային զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող առաջին նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, զորակոչիկների ծնողներն ու հարազատները, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ողջունելով նորակոչիկներին և բարի երթ ու խաղաղ ծառայություն մաղթելով նրանց՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար՝ ինչպես Հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ բարոյակամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու տեսանկյունից:

Թողնել պատասխան

Back to top button