Հասարակություն

Մանկավարժական համալսարանը 90 տարեկան է

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանն արդեն 90 տարկեան է։ Ողջ տարին համալսարանի օրակարգը հագեցած էր տոնական միջոցառումներով, իսկ գլխավոր միջոցառումները տեղի են ունեցել այսօր։ Համալսարանում բացվել է բացառիկ թանգարան՝ ինչպես բուհական թանագարանների մեջ, այնպես էլ ՀՀ-ում ընդհանրապես։
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պատվավոր դոկոտորի կոչումներ է շնորհել մանկավարժականի հետ համագործակցող միջազգային մի շարք հեղինակավոր բուհերի ռեկտորների, բուհի մեդալներով պարգևատրել բազմաթիվ դասախոսների։
Մանակավարժական համալսարանի տոնական օրը եզրափակել է Կարեն Դեմիրճյանիտ անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված հոբելյանկան համերգը։
+++

20-րդ դարասկզբին Հայաստանի բնակչության միայն 30 տոկոսն էր գրագետ։ Դպրոցների համար մանկավարժական կադրերի ստեղծումը ժամանակի հրամայականն էր։ 1921 թվականին Երևանի պետական համասլարանում բացվեց մանկավարժության ֆակուլտետը, որի հիմքի վրա 1922 թվականի նոյեբերի 7-ին Երևանում ծնունդ առավ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը՝ վաստակաշատ մանկավարժ Արշավիր Շավարշյանի ղեկավարությամբ։
Դասերը սկսվեցին նոյեմբերի 27-ից նախկին Հռիփսիմյան գիմնազիայի շենքում։ 1948 թվականից Խաչատոկր Աբովյանի անունը կրող պետական մանկավարժական համալսարանն այսօր հայսատանի խոշորագույն բուհերից է, որը տարեկան ունենում է շուրջ 3000 շրջանավարտ։
Մանակվարժականի շրջանավարտ Սրբուհի Գևորգյան այսօր բուհի կրթւոթյան հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետեի դեկանն է։ Ասում է, որ հատկապես վերջին տարիների ընթացքում համալսարանը զարգացման մեծ թռիչք է ապրել և կրթական ծրագրերի բարեփոխումների, և միջազգային ակտիվ համագործակցության շնորհիվ։
Վերջին տարիներին  համագործակցության պայմանագրեր է կնքել միջազգային ճանչում ունեցող և մանակվարժական կադրեր պատրաստող եվրոպական լավագույն բուհերի հետ։ Արտասահմանյան գործընկերների ներկայացուցչական կազմն այս օրերեին մասնակցում է բուհի հոբելյանական միջոցռառումներին։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button