ԿարևորՀասարակություն

Թվաբանական եւ ոչ որակական. Հ.Մեսրոբյանի գնահատականը` տարբեր ժամանակներում գրանցված տնտեսական աճին

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտի ոչ հստակ իրավիճակն ու անորոշություններն այն բանի արդյունք են, որ չունենք ոչ դասական իմաստով քաղաքական դաշտ ու կուսակցություններ: Նման համոզմունք է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանի գնահատմամբ, սակայն, տեղի են ունենում նորմալ գործընթացներ, ինտրիգներ փնտրել պետք չէ եւ արտառոց որեւէ բան չկա: Նա շեշտեց, որ եղել են ընտրություններ, երբ միայն մեկ ամիս առաջ է տեղի ունեցել քաղաքական դաշտի ամբողջական հստակեցում-համախմբում: Հայաստանում որեւէ կուսակցություն քաղաքականության հետ չի ասոցացվում` նկատում է կառավարման փորձագետ Հարություն Մեսորբայնը: Նրա խոսքով` միայն յուրաքանչյուր ընտրությունից առաջ, առավել եւս` նախագահական ընտրություններից առաջ, սկսվում է պարզ առեւտուր. «Որքան մոտենում է ընտրության օրը, ցանկացած քաղաքական ուժ աշխատում է այնպիսի քայլեր կատարել, որ իր գինը բարձրանա եւ ինքը ավելի թանկ վաճառվի»:

Քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` 2013-ի ընտրություններին ընդառաջ այս նախընտրական շրջանը առանձնապես չի տարբերվում նախկին նախընտրական շրջաններից: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի խոսքով` անձամբ իր եւ Հայաստանի ապագայի համար որեւէ կուսակցության որոշում ոչ մի նշանակություն չունի, քանի որ չի խոսվում կոնկրետ ծրագրերի մասին, թե այս կամ այն անձը ինչ կբերի, իսկ դա, փորձագետի ձեւակերպմամբ, օլիմպիական մրցախաղ է ընդամենը: Նա նկատեց նաեւ, որ ընտրություններին ընդառաջ ավելանում են ինտրիգները, իսկ դա գին բարձրացնելու ձեւ է` հին ժամանակներից: Այս ամենը, ըստ փորձագետի, խոսում է նաեւ այն մասին, որ մեր կուսակցությունները լավագույն դեպում անձերի, վատագույն դեպքում` կոնյուկտուրային առեւտրի շուրջ են:

Երվանդ Բոզոյանի գնահատմամբ` ինտրիգներ փնտրել պետք չէ եւ գործընթացները տեղավորվում են տրամաբանության մեջ:
Ինչ վերաբերում է տարբեր ժամանակներում գրանցված տնտեսական աճին: Հարություն Մեսրոբյանի ձեւակերպմամբ` այն եղել է թվաբանական եւ ոչ որակական: Երվանդ Բոզոյանը համակարծիք էր, որ քաղաքական դաշտը կայացած չէ, իսկ դա, վերլուծաբանի համոզմամբ, ապացուցում է, որ անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ քաղաքական համակարգում: Հարություն Մեսրոբյանի խոսքով, սակայն, ինքը չի տեսնում այնպիսի քաղաքական ուժ, որը կարող է բերել նման փոփոխություններ Հայաստանի ապագայի համար:

Թողնել պատասխան

Back to top button