ԿարևորՔաղաքական

Անուշ Սեդրակյան.Քաղաքական գործընթացները չպետք է տեղափոխել ապաքաղաքական դաշտ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Նախագահական ընտրությունների հարցում դեռեւս հստակ որոշում չունի նաեւ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը: Կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով իր հնարավոր թեկնածության մասին լուրերին, հայտնել է, որ հարցը դեռեւս քննարկման փուլում է: Կնոջ առաջադրվելը Հանրապետականում համարում են նոր խոսք քաղաքականության մեջ եւ ողջունում նման հնարավոր քայլը, սակայն իշխող կուսակցությունը, անգամ կին թեկնածուի առկայության դեպքում, հաստատակամ է իր նախկինում արված հայտարարություններում եւ առաջիկա համագումարում պաշտոնապես կհայտարարի գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի առաջադրման մասին: Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանն ու Ազատ դեմոկրատների փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ասուլիսում ներկայացրել են իրենց դիտարկումները ներքաղաքական զարգացումների մասին: Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նախաձեռնած կոնսուլտացիաներին անդրադառնալով` բանախոսները նշել են, որ դրանք դրական բան են, սակայն` պետք է լինի արդյունք: Հանրապետական պատգամավորի գնահատմամբ` այսօր հասարակությանն այդ կոնսուլտացիաները չեն տալիս այն, ինչը ցանկանում է լսել: Ազատ Դեմոկրատների ներկայացուցչի կարծիքով էլ` նման խորհրդակցություններ ընդդիմադիր դաշտում պիտի սկսված լինեին 4-5 տարի առաջ:

Ընտրությունները մոտենում են քաղաքական դաշտի բաղադրատարրերից ոչ բոլորն են կողմնորոշվել: ԱԴ-ի փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի խոսքով` իր համար ավելի մտահոգիչ է մեկ այլ բան, քան տվյալ հարցն է.
Բանախոսի կարծիքով` նախընտրական մեկնարկը ոչ պաշտոնապես տրված է, սակայն, դրանից ամբողջապես դուրս է մղված Հայաստանի իրական մարտահրավերների թեման: Շատ քչերն են խոսում գոյություն ունեցող խնդիրներից եւ դրանց: Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Արտակ Դավթյանը կիսեց Անուշ Սեդրակյանի մտահոգությունը, որ ընդդիմությունը պետք է ունենա ծրագիր, ավելին, ըստ նրա, պետք է ծրագրերում նշվեն ոչ միայն խնդիրները, այլեւ այն մեխանիզմները, որոնցով պիտի լուծվեն դրանք:

ԱԴ փոխնախագահ Անուշ Սեդրակյանի գնահատմամբ` ներկայումս քաղաքական գործընթացներն ապաքաղաքական դաշտում են եւ, նրա խոսքով, քաղաքական գործընթացները չպետք է տեղափոխել ապաքաղաքական դաշտ:
Հանրապետական Արտակ Դավթյանի խոսքով` չպետք է թերագնահատել ժողովրդի ընտրությունը:
Անուշ Սեդրակյանն ասաց, որ իր համար ընդունելի են բոլոր համախմբումները, սակայն անհատի շուրջ կոնսոլիդացում չի կարելի, մենք ապրում ենք 21-րդ դարում: Ըստ նրա` նման պարագաներում է, որ չի կայանում համակարգը: Արտակ Դավթյանը նկատեց, որ անհատն ընդհանրապես որոշակի գաղափարի կրողն է եւ եթե չկա այդ գաղափարը, ապա անհատը երերուն է:

Թողնել պատասխան

Back to top button