ԿարևորՏնտեսական

ՏՄՊՊՀ-ն շուկայում մի շարք կեղծ ապրանքներ է հայտնաբերել

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր Աղվերանում լրագրողների եւ գերմանացի փորձագետների մասնակցությամբ անցկացնում է երկօրյա սեմինար՝ նախ լրագրողներից լսելու նրանց արձանագրած հակամրցակցային խնդիրների եւ կեղծված ապրանքների մասին, միաժամանակ նաեւ գերմանացի փորձագետից լսելու, թե ինչպես են նրանք պայքարում նմանօրինակ խնդիրների դեմ։ Այս համատեքստում նշենք, որ ներկա հայաստանյան օրենսդրությունը ոլորտի խնդիրները կարգավորող որոշ հարցերի պատասխաններ դեռ չունի։ Այսօր հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոսել է նաեւ բացահայտված մի շարք խախտումների մասին։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button