ԿարևորՔաղաքական

Մհեր Շահգելդյան. Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու վերբերյալ Բարգավաճ Հայաստանի առաջարկը ՕԵԿ-ն ընդհանրապես մերժում է

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցենելու ԲՀԿ-ի առաջարկը ՕԵԿ-ը կքննարկի միայն նախագահական ընտրություններից հետ։ Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու վերբերյալ Բարգավաճ Հայաստանի առաջարկը «Օրինաց երկիրն» ընդհանրապես մերժում է։ Որոշումն ընդունվել է կուսակցության երեկ կայացած քաղխորհրդի նիստում ու արձանագրվել հայտարարության մեջ, որն այս մանրամասնել է ԱԺ ՕԵԿ խմբակցության նախագահ Մհեր Շահգելդյանը։ Հարյուր տոկոսանոց համամասանկան ընտրակարգին ու խորհրդարանակն կառավարման ձևին անցենլու վերաբերյալ քննարկումներ և հանդիպումներ ԲՀԿ-ն անցկացրել էր ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչների հետո։ Իսկ երկու օր առաջ առաջարկությունները քննարկվել են նաև ԲՀԿ-ՕԵԿ ներկայացուցիչների մոտ մեկ ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում։ ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստում առաջարկությունները երեկ քննարկվել են, իսկ արդյունքներն արձանգրվել հայտարաության տեքստում:

ԱԺ ՕԵԿ խմբակցության նախագահ Մհեր Շահգելդյանն ասում է, որ համամասնական ընտրակարգի վերաբերյալ առաջարկությանը կուսակցությունը սկզբունքորեն կողմ է, բայց կանդրադառնա դրա քննարկմանը միայն առաջիկա ընտրություններից հետո։ Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու վերաբերյալ Բարգավաճ Հայաստանի առաջարկը «Օրինաց երկիրը» մերժում է՝ որակելով դա ոչ համահունչ կուսակցության քաղաքական կուրսին, ժամնակավրեպ և անընդունելի ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: «Ինչու համաձայնեցիք հանդիպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հետ՝ նախապես իմանալով թե ինչ է ձեզ առաջարկվելու և արդեն ունենանլով ձեր հստակ վերաբերմունքը քննարկվող առաջարկությունների վերաբերյալ»,- ի պատասխան լրագրողի հարցին Մհեր Շահգելդյանը նշեց, որ տեղի ունեցածը միջկուսակցմկան շփման մեխանիզմ է, քաղաքակիրթ փոխհարարբերությունների տարբերակ, որը հնարարվորություն է տալիս հստակեցնել միմյանց տեսակետնտենրը։ «Քաղաքական կոնսուլտացիաները նաև ՕԵԿ-ի քաղաքական մշակույթի մասն են ու միանգամայն օրինաչափ։ «Միայն թե դրանք պետք է լինեն խիստ թափանցիկ»,-ընդգծեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը։ Նա հակադարձեց նաև դիտարկմանը, թե սատարելով Սերժ Սարգսյանին, 2008-ից հետո «ՕԵԿ»-ը կարծեք դարձել է Հանրապետականի ստվերը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button