ԿարևորՏնտեսական

Ինչո՞ւ է սառեցվել «Հայկական պանիր» ծրագիրը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/Hasmik-17-11.mp3

Հայաստանում պանիր արտադրողները դժգոհ են ու հիասթափված: Նրանք ակնկալիքները կառավարությունից շատ մեծ էին, սակայն, գրեթե չիրականացան: Իրենք՝ պանրագործներն ի դեմս պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանի, հաստատում են, որ ոլորտը շատ խնդիրներ ունի, երբեմն գյուղացիները պանիր են արտադրում մեղմ ասած հակահիգիենիկ պայմաններում, իսկ ավելի պատկերավոր, կաթի արտադրության ինտիտուտը չի ձևավորվել, պանիր արտադրողը բաժակով կաթ է հավաքում: Սրանք Արմեն Գիգոյանի բնորոշումներն են, ի դեպ. «Երբ մենք ասում ենք արտադրող, պատկերացնում ենք արտադրող իր ամեն ինչով. բայց այդպես չէ, շատ տեղեր փոքրիկ սենյակում երկու հատ վաննա դրած պանիր են սարքում: Ահավոր վիճակ է, կա, որ տանն են պատրաստում, կա, որ գոմում են պատրաստում»:

Ինքը՝ Գիգոյանը, նման արտադրության կազմակերպումը չի խրախուսում. կարծում է, որ նման մարդկանց գործունեությունը պետք է կարգավորվի, նրանք կամ պետք է նորմալ պայմաններ ապահովեն, կամ էլ դադարեցնեն իրենց գործունեությունը: Պանիր արտադրողների միության նախագահը արտադրությունն արգելելու լծակներ չունի, անում է այն, ինչ կարողանում է.«Ես միայն մի բան կարող եմ անել, անում եմ, իրենք միության անդամ չեմ դառնում: Դիմում են, բայց չեն դառնում»:

Այդուհանդերձ, առանց մեխանիզացիայի, ձեռքով պանիր պատրաստելով ու վաճառելով՝ անկախ, թե ինչ պայմաններում են, դրանք արտադրվում, ու ինչ է սպառողին հասնում, շուրջ 500 հազար մարդ իր սոցիալական խնդիրներն է լուծում: 2009 թվականին մշակվում է «Պանրի առաջմղան ծրագիր», որի բյուջեն մոտավորապես 200 մլն դրամից ավել գումար էր կազմում: Զարգացման Հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանն ասում է, որ «Պանրի առաջմղան ծրագիր»-ը մարկետինգային ծրագիր էր: Ցանկանում էին պանրի մեծածավալ արտահանում կազմակերպել, սակայն նույն որակի ու համի պանրի մեծածավալ խմբաքանակ չկարողացան գտնել: Արտադրված պանրի մեծ խմբաքանակ կար, սակայն, դա այն չէր , ինչ պետք է «Պանրի առաջմղման» ծրագրին: Եվ քանի որ արտադրված խմբաքանակ այնուամենայնիվ հավաքվել և իրացման խնդիր էր առաջացել, ուստի և որոշվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով ստեղծել ընկերություն, որն էլ ընկերություններին կաջակցի չիրացված արտադրանքը ՌԴ-ում արտահանելու հարցում: «Հայկական պանիր» ընկերության ստեղծման գաղափարը Պանիր արտադրողների միությունում ոգևորությամբ են ընդունում: Սակայն, ոգևորությունը կարճ է տևում , միության նախագահ Արմեն Գիգորյան. «Մենք՝ պանրագործներս պատրաստվեցինք, կառավարությանը ցույց տվեցինք, որ մենք դա կարող ենք անել, երկու խմբաքանակ արտահանեցինք «Հայկական պանիր» ապրանքանիշի տակ, հետո ոչ մի բան: Հերթը հասավ կառավարությանը, որ պետք է աշխատեր, գումար տրամադրեր, գումար չկա: Ծրագիրը կարելի է ասել սառեցված է»:

Ինչու՞ է սառեցվել ծրագիրը, կամ սառեցվա՞ծ է արդյոք այն, թե ոչ: Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանի պարզաբանմամբ, ծրագրի ստեղծումը երկու խնդիր էր լուծում.«Առաջինը, որ հայկական պանիր ընկերության իմաստը կայանում էր հենց ընկերությունների չիրացված պանրի արտահանմանը աջակցելու մեջ, ոչ թե պանրի արտահանում կազմակերպել, որպեսզի ներքին շուկայում լարվածություն ստեղծել և գնային համապատասխան ճնշումներ, այլ այն, խմբաքանկը, որը չի կարող իրացնել ներքին շուկայում, արտահանվեր: Երկրորդ պատճառը միջազգային շուկայի գներն են, որը 2010-2011թթ աստիճանաբար նվազում է, և մեզ հնարավորություն չի տալիս լուրջ արտահանում իրականացնելու»:

«Հայկական պանիր» ծրագրից ոգևորված ու հիասթափված պանրագործներին տեղեկացնենք, որ կառավարությունն այժմ իրենցից ու Զարգացման հայկական գործակալությունից համապարփակ ծրագիր է ակնակլում: Ծրագիր, որն իր մեջ կներառի ոլորտի հետ կապված խնդիրների լուծման հնարավորությունները:

Թողնել պատասխան

Back to top button