ԿարևորՄիջազգային

Եգիպտոսում տեղի ունեցած վթարի պատճառով ավելի քան 40 դպրոցական է զոհվել

Եգիպտոսի Ասյուտ շրջանում այսօր առավոտյան տեղի ունեցած ողբերգության հետևանքով հրաժարական է տվել Տրանսպորտի նախարար Մուհամմեդ Ռիշադ ալ-Մատինին, հաղորդում է BBC-ն: Հիշեցնենք, որ Կահիրե-Ասուան երթուղին իրականացնող գնացքը բախվել էր դպրոցական ավտոբուսին, ինչի հետևանքով, նոր տվյալների համաձայն, զոհվել է մոտ 50 երեխա։ Զոհերը հիմնականում 4-6 տարեկան են։ Ավտոբուսում գտնվել է ընդհանուր առմամբ մոտ 60 դպրոցական։
Նախարարն իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը։ Նա աշխատանքից ազատման դիմումն ուղարկել է նախագահ Մուհամմեդ Մուրսիին։ Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Եգիպտոսի երկաթուղային կազմակերպության ղեկավարը։ Ստեղծվել է միջադեպի պատճառները հետաքննող հատուկ հանձնաժողով, ինչպես նաև հատուկ կոմիտե՝ զոհերի հարազատներին ու տուժածներին շտապ օգնություն ցուցաբերելու նպատակով։

Թողնել պատասխան

Back to top button