ԿարևորՀասարակություն

Սիբիրախտի վերջին դեպքն արձանագրվել է երեկ

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում սիբիրախտի վերջին դեպքը գրանցվել է երեկ: Մինչ օրս Հայաստանում հաստատված բոլոր 8 հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Սիբիրախտը սպառնալիք էր 20-րդ դարերում: Դրա ռիսկն այսօր հասցված է նվազագույնի: Այն ունի 3 տեսակ, որոնցից Հայաստանում գրանցվում է միայն մաշկային տեսակը, այսպես կոչված՝ սիբիրյան խոցը, որն արտահայտվում է վերքային գոյացությամբ, ուղեկցվում գլխացավերով, ջերմով:
Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն այսօր ընդգծեց, որ մեզ մոտ հանդիպում է հիվանդության մաշկային ձևը, որը բուժվում է հակաբիոտիկներով: Հիվանդությունը չի փոխանցվում մարդուց մարդու,այլ միայն կենդանուց մարդուն։
Սիբիրյան խոց հիվանդությունը վաղուց արդեն դասվում է բուժվող հիվանդությունների շարքին եւ այն շատ հեշտությամբ կարելի է կանխարգելել: Իսկ ներկայում համաճարակային իրավիճակն այս առումով վերահսկելի է, հաստատում է առողջապահության նախարարությունը:
Մարդիկ սիբիրախտով վարակվում են այդ հիվանդությունը կրող կենդանիների կամ մսեղենի հետ շփումից, ինչպես նաեւ սննդի մեջ վարակված միս կամ մսամթերք օգտագործելիս: Սիբիրախտը մարդուց մարդուն չի փոխանցվում:
Չնայած ձեռնարկվող շարունակական քայլերին` մասնագետները բնակչությանը կոչ են անում զգոն լինել: Անհրաժեշտ է այժմ եւ ընդհանրապես գնել միայն սառնարաններում պահվող եւ համապատասխան փորձաքննություն անցած միս, անհրաժեշտ է նաեւ պահանջել փորձաքննություն անցնելու մասին վկայող կտրոնը՝ համոզվելու, որ միսն առողջ անասունի է:
Ի դեպ` ճիշտ պատրաստման եւ լավ եռացնելու դեպքում անգամ վարակված միսն է անվտանգ դառնում ընդամենը րոպեների ընթացքում: Կենդանիները մոտ հիվանդությունը կանխարգելելու նպատակով պատվաստումներ են իրականացվում: Մարդիկ հիվանդության դեմ պատվաստում չեն անցնում. Իմստ չունի: Նրանցից պահանջվում է միայն հիգիենայի եւ սննդի անվտանգության կանոնների պահպանում:

Թողնել պատասխան

Back to top button