ԿարևորՀասարակություն

Համլետ Պետրոսյան.Տիգրանակերտի հանրահռչակման գործընթացը հեշտ չի ընթանում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Արցախի Տիգրանակերտի հնագիտական աշխատանքներն իրականցնելու համար տարեկան մոտ 150 հազար դոլար է անհրաժեշտ։ Նման գումարներ մենք երբեք չենք ունեցել, բայց պեղումները համառորեն շարունակվում ենք»,- ասել է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։ Նրա նշել է, որ Տիգրանակերտի պեղումներին զուգահեռ այսօր լուրջ աշխատանքներ են տարվում հուշարձանի միջազգային ճանաչման ու հանրահռչակման ուղղությամբ։

Արցախի Տիգրանակերտի հետազոտությունն այսօր ոչ միայն մեր մշակութային ժառանգության ճանչմանն ու բացահայտմանն ուղղված գործընթաց է, այլև այդ ժառանգության իրական տերը լինելու փաստը վերահաստատաելու կարևոր գործոն։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը Հուշարձանի դեռևս չճանաչված Արցախի տարածքում գտնվելու փաստը վերջինի միջազգայնացման և հանրահռչակման ճանապարհին ստեղծում է լուրջ խոչընդոտներ՝ միաժամանակ ավելի հետաքրքիր դարձնելով գործընթցը։ Նրա ձևակերպմամբ, հաճախ թվում է, թե մեր մշակութային ժառանգությունը դարձել է մի տեսակ բեռ,քանի որ անընդհատ փորձում ենք է այն պահպանել՝ առանց դարձնելու այդ ժառանգությունը ներկա մշակութային քաղաքականության կարևոր բաղադրիչ:

2010 թվականին Տիգրանակերտի տարածքում գտնվող Փանահի ամրոցում բացվեց հնագիտական թանգարան, որի այցելուների քանակը 2.5 տարիների ընթացքում գերազանցել է 45 հազարը։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի պատմության թանգարանը տարեկան ունենում է մոտ 40 հազար այցելու։ «Եթե մեկ հուշարձանի տարածքում գտնվող ազգագրական թանգարանն իր այցելուների թվով երկրորդն է Երևանում գտնվող պատմության պետական թանգարանից հետո, ուրեմն դա արդեն ինչ որ բան նշանակում է։ Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանն ու բազմաթիվ այլ երկրներ իրենց քաղաքացիներին շարունակ կոչ են անում չայցելել Լեռնային Ղարաբաղ»,- նկատում է Համլետ Պետրոսյանը։ Այդուհանդերձ, ըստ արշավախմբի ղեկավարի, Տիգրանակերտի հանրահռչակման գործընթացը հեշտ չի ընթանում, իսկ խոչընդոտները տարբեր են:

Հոկտեմբերի 23-30-ը Ֆլորենցիայում տեղի է ունեցել հանրային հնագիտության իտալական առաջին գիտաժոովը, որտեղ Համլետ Պետրոսյանը ներկայացրել է ծավալուն զեկույց՝ «Հուշարձանը և հասարակությունը . Արցախի Տիգրանակերտ» խորագրով։ Գիտաժողովում ներկայացվել են մի շարք այլ զեկույցներ ևս, որոնք վերաբերել են կոնֆլիկտային գոտիներում գտնվող հուշարձաններին։ Ըստ Պետրոսյանի գիտաժոողվում ոչ միայն ընդգծվել է նման հետազոտությունների կարևորությունը, այլև առաջարկվել է կազմակերպել միջազգային գիտաժողով, որը նվիրված կլինի միայն կոնֆլիկտային և սահմանային գոտիներում գտնվող հուշարձանների խնդրին։

Թողնել պատասխան

Back to top button