Քաղաքական

Եվրաատլանտյան համագործակցությունը Հայաստանի ընտրությունն է, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը

Հայաստանը Մաքսային միությանն անդամակցող եւ չանդամակցող երկրներին եւ քաղաքականապես եւ տնտեսապես շատ մոտ երկիր է, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը  «Ռուսաստանի ձայն» դեսպանների ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ։

Նա համաձայնել է, որ ընդհանուր սահմանների բացակայությունն ունի իր տնտեսական չափումը, միաժամանակ նշելով, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ուկրաինան պետական զարգացման ռազմավարության տեսակետից առավելություն է տալիս եվրաատլանտյան համագործակցությանը։

«Սա ոչ վատ է, ոչ՝ լավ, սա Հայաստանի ընտրությունն է»,- ասել է փոխնախարարը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ որեւէ կերպ չի բացառում հնարավոր շատ սերտ տնտեսական համագործակցությունը, այդ թվում Ազատ առեւտրի գոտու պայմանագրի շրջանակներում։

Թողնել պատասխան

Back to top button