Կարևոր

Աբխազական երկաթգծի գործարկումը բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից.փորձագետ

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Թբիլիսի

«Աբխազական երկաթգծի գործարկումը բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից». կարծում են վրացի փորձագետներից ոմանք: Այն բարենպաստ ազդեցություն կունենա այս երկրների տնտեսության վրա: Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի նոր իշխանությունները պատրաստակամություն հայտնեցին վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային կապը, որը ընդհատվել է 20 տարի առաջ:

ՌԴ-ի հետ Աբխազիայի տարածքով երկաթգծային հաղորդակցության վերականգնման հարցը մինչ այդ էլ Վրաստանում հաճախ է առաջ քաշվել հատկապես հակամարտությունների լուծմամաբ զբաղվող քաղաքագատեների կողմից: Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեշվիլին նախկինում ևս որպես կոնֆլիկտաբան կարծիք էր հայտնել, որ Աբխազիայի ապամեկուսացումը հակամարտության լուծման լավագույն ձևն է: Այսօր արդեն պետնախարարի պաշտոնում Զաքարեշվիլին վստահեցնում է` վրացական իշխանությունները պատրաստ են վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը` «Աբխազիայի ապամեկուսացման ծրագրի» շրջանակում:

«Եթե մենք բացենք մեր կողմի երթևեկությունը, Աբխազիան այլընտրանք կունենա: Երկաթուղուց կարող են օգտվել բոլորը` Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը: Դրանով մեր երկրի աշխարհաքաղաքական նշանակությունը կմեծանա. Այդ դեպքում բեռները Վրաստանի տարածքով կշարժվեն ոչ միայն արևելքից արևմուտք, այլև` հյուսիսից հարավ»,-ասել էր պետնախարարը: «Իհարկե, երկաթուղու գործարկումը բարնպաստ ազդեցություն կունենա և Վրաստանի, և Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների տնտեսության վրա, կավելանա ապրանքաշրջանառությունը»:

Ասում է քաղաքական վերլուծաբան Գերոգի Արեշիձեն, սակայն Վրաստանի իշխանություններին խորհուրդ տալով զգուշություն ցուցաբերել այս հարցում և դրան առաջին հերթին մոտենալ քաղաքական և ազգային ավտանգության տեսնակյունից: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի բացասական արձագաներին, փորձագետը նշում է, որ դա հասկանալի է. «Ադրբեջանը մտահոգվում է, որ այդ ճանապարհով Հայաստան կհասնի ռուսաստանյան ռազմական բեռները: Եթե երկաթուղու վերկանագնումը իրոք իրականություն դառնա, դա լարվածություն կառաջացնի վրաց-ադրբեջանական հարաբերություններում»,-նկատում է Արեշիձեն: Հավելեմ, որ ի պատասխան ադրբեջանցի որոշ քաղաքագետների գնահատակնների, Վրաստանի վերինտեգրման հարցերով պետնախարարՊաատա Զաքարեշվիլին ասել է. ադրբեջանցի քաղաքագետները չեն, որ պետք է որոշեն` վերականգնել Աբխազիայով երկաթուղային կապը Ռուսաստանի հետ, թե ոչ: Վրաստանում երբեք չի լինի մի կառավարություն, որը հարցականի տակ կդնի վաց-հայկական, և վրաց ադրբեջանական հարաբերությունները, սակայն և չի պատրաստվում սեփական շահերը զոհաբերել հօգուտ այլ պետությունների»,- հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարարը:

Հավելեմ, որ երկաթգիծը կառուցվել է դեռ ցարական Ռուսաստանի ժամանակ: Երթուղային կապը դադարեցվել է 1992-93թթ. վրաց-աբխազական հակամարտությունից հետո:

Թողնել պատասխան

Back to top button