ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյան. Լիոնում բացվելու է Հայաստանի հյուպատոսություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում եռօրյա այցով գտնվելու ընթացքում այցելել էր նաև բավականին մեծ հայկական համայնք ունեցող Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ: Սերժ Սարգսյանը France 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ Լիոնում բացվելու է Հայաստանի հյուպատոսություն, Մարսելից հետո: «Հյուպատոսության բացումը շաբաթների խնդիր է: Չնայած շատ հայեր ծնվել կամ ապրում են Ֆրանսիայում, մշտապես ակտիվ մասնակցություն են ունենում Ֆրանսիայի զարգացման գործում, սակայն չպետք է մոռանան սեփական արմատները: Ես կցանկանայի, որ նրանք գոնե 2-3 տարին մեկ անգամ լինեին իրենց հայրենիքում»,-ասել է ՀՀ Նախագահը, հավելելով, որ Հայաստանն ընդունել է երկքաղաքացիության մասին օրենք, որը հնարավորություն կտա յուրաքանչուր հայի, իր մասնակցությունն ունենալ նաև Հայաստանի զարգացման գործում:

 

Թողնել պատասխան

Back to top button