ԿարևորՀասարակություն

Լատվիայի արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Երևանում է գտնվում Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը: Առավոտյան դիվանագետն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:  Հիշեցնենք, որ լատվիացի նախարարը նոյեմբերի 14-16-ը Հայաստանում է պաշտոնական այցով:

Այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Լատվիայի արտգործնախարարն ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում:

Թողնել պատասխան

Back to top button