Հասարակություն

Երկու զոհ, մեկ վիրավոր կամրջի փլուզման հետեւանքով

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կամրջի փլուզման հետեւանքով զոհվել է երկու մարդ։ Ահազանգը ԱԻՆ ստացվել է ժամը 14.27- ին։ Դեպքի վայր մեկնել է մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 15.20-ի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ Վ. Սարգսյանի և Սևան քաղաքի բնակիչ Ն. Մարտիրոսյանի դիակները:

Տուժած Ա. Անտոնյանը նախ տեղափոխվել է «Վարդենիս» ԲԿ, ապա Երևանի առաջին կլինիկական հիվանդանոց:
Փլուզված կամուրը գտնվում էր  «Վարդենիս» կայարանից 2 կմ դեպի հյուսիս։

Թողնել պատասխան

Back to top button