Հասարակություն

Բնապահպանները վերահաստատում են նախարարի հրաժարականի պահանջը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Բնապահպանության նախարարությունում ոչ թե ոչինչ չեն անում, այլ անում են այն, ինչ չպետք է անեն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վրդովված հայտարարեց Էկոլոգիական հասարակական դաշինքի նախագահ Սիլվա Ադամյանը։
Նա այսօր վերահաստատեց բնապահպանների բնապահօպանության նախարարի հրաժարականի պահանջը։
Խոսրովի եւ մյուս արգելոցներում տուրիզմի զարգացմանը բնապահպանն իր եւ մյուսների անունից դեմ հանդես չի գալիս, միայն մտավախություն ունի, որ այդ ծրագիրը նախանշված ընթացքից կշեղվի:
Արգելոցների պահպանման խիստ ռեժիմի թուլացման բնապահպանների մտավախություններին նոր ալիք ու թափ է հաղորդել բնապահպան ակտիվիստների շրջանում տարածված այն լուրը, թե փորձում են բոլոր արգելոցները դառձնել արգելավայր եւ դարձնել բիզնեսի ոլորտ։

Թողնել պատասխան

Back to top button