ԿարևորՔաղաքական

Ա.Մարտիրոսյան.«Ժառանգությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի դիմաց` կոնսուլտացիաների համար»

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում ներքաղաքական դաշտում` ամբողջապես մտնում է նախընտրական տրամաբանության մեջ եւ որեւէ առանձնահատուկ իրավիճակ այս պահին չկա` լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` խորհրդակցությունների այս շրջանի օրակարգը Ժառանգության համար նորություն չէ եւ իրենց համար դրանք միշտ են եղել օրակարգում: Ժառանգությունը շատ նորմալ է գնահատում ներկայիս քաղաքական կոնսուլտացիաները` ասաց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով. «Ժառանգությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի դիմաց` կոնսուլտացիաների համար: Այն քաղաքական ուժերը, որոնք մեզ կհրավիրեն` մենք պատրաստ ենք ընդունելու առաջարկը: Որեւէ խնդիր այստեղ չկա»:

Թողնել պատասխան

Back to top button