ԿարևորՏնտեսական

Կարողանալու ենք պետական գնման նորմալ համակարգ ունենալ, թե՞ ոչ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գնումների համակարգում տիրող կոռուպցիայի մասին սկսվեց ավելի շատ անդրադարձ կատարվել հանրապետության նախագահի՝ կառավարությունում հրավիրած հայտնի խորհրդակցությունից հետո: Հիշեցնենք, նախագահը խիստ դժգոհել էր ոլորտում կատարվող չարաշահումներից: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանն այսօր ասել է, որ գնումների համակարգն իրավիճակով իրենք հետաքրքրվում են շուրջ չորս ամիս: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ շուրջ 60 ընկերություններ կարևորել են մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների ու գնումների գործընթացի բարելավումը: Միությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհրդին 11 առաջարկություններից կազմված փաստաթուղթ է ներկայացրել, վարչապետն էլ ֆինանսների նախարարությանը համապատասխան հանձնարարականներ արդեն տվել է: «Հետամուտ ենք լինելու ծրագրի հաղթական ավարտին»,- ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը:
«Իմ խորին համոզմամբ, ՏՏ ոլորտում ամբողջ հաջողությունը կախված է լինելու նրանից, թե մենք կարողանալու ենք պետական գնման նորմալ համակարգ ունենալ, թե՞ ոչ: Եթե ցորենի գնում է, կարող է գնի խախտում լինել, միշտ ցորեն է գնվելու, իսկ այստեղ ենթադրենք, պետական անվտանգության կայքերի գնում պետք է անել, և գնում ես հինը: Այստեղ դա արդեն խոցելի է, որովհետև հին հակերները արդեն սովորել են: Արդեն գիտեն, ոնց են հնի հետ վարվելու»:

Թողնել պատասխան

Back to top button