ԿարևորՀասարակություն
Լատվիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան


Նոյեմբերի 14-16-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում կլինի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Այցի ընթացքում լատվիացի նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նաև տեղի կունենան Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Էդգարս Ռինկևիչսը ելույթ կունենա Հայաստանի արտգործնախարարության Դիվանագիտական դպրոցում: Լատվիայի արտաքին գործերի նախարարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրին: