ԿարևորՀասարակություն

Բուհական ճաշարաններում սահմանված գներն ավելի բարձր են, քան ռեստորաններում

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է։ «Այդ օրը պետք է նշանավորվի ոչ թե ճոխ հանդիսություններով ու համերգներով , այլ նախ և առաջ ուսանողների խնդիրների մասին բարձրաձայնելով», -նման տեսակետով այսօր հանդես են եկել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները, միաժամանակ տեղեկացնելով, որ նոյեմբերի 15-ին միությունը կկազմակերպի երթ, ապա բողոքի ցույց՝ Կառավարության շենքի առաջ։ Ուսանողներն իրեն հուզող խնդիրները շարադրել են նամակում, որը կփոխանցեն երկրի գործադիր իշխանությանը։

Ոսանողների միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված բողոքի ակցիայով «Նիկոլ Աղբալյան» ուսանողակա միությունը կփորձի պատկան մարմիների ուշադրությունը հարվիրել այն խնդիրներին , որոնք այսօր մտահոգում են հայ ուսանողին ու բարդացնում նրա կյանքը։ Դրանցից առաջնային լուծում պահանջող խնդիրները ներկայացվել են նամակում, որը հասցեագրված է երկրի գործադիր իշխանությանը։

«Բուհական ճաշարաններում սահմանված գներն ավելի բարձր են, քան ռեստորաններում»,-ասում է Նիկոլ Աղբալյան ուսանողական միության կենտրոնական վարչության անդամ Մհեր Ղազարյանը՝ ներկայացնելով միության կոնկրետ առաջարկությունը՝ ուսանողական ճաշարանները հանձնել շահույթ չհետապնդող ընկերություններին կամ տվյալ բուհի տնօրինությանը։ Գոյություն ունի ուսման վարձ հասկացությունը, բայց չկա զեղջային ճկուն համաակարգ, սահմանամերձ շրջաններում ապրող ուսանողները որևէ արտոնությունից չեն օգտվում։Կա պետպատվեր հասկացողությունյունը, բայց այստեղ էլ չլուծված հարցերը բազաթիվ են»,-ուսանողների առջև կուտակված խնդիրների շարքը շարունակում է Մհեր Ղազարյանը:

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները վստահեցնում են, որ իրենց խնդիրների լուծման հարցում հետևողական են լինելու:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button