ԿարևորՀասարակություն

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի օրը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի օրը: Մանագետների կարծիքով, խրոնիկական այս հիվանդությունը սխալ ապրելակերպի, վատ սովորությունների ու սթրեսների հետևանք է: Այս հիվանդությունը շատ կարճ ժամանակահատվածում առաջացնում է հաշմանդամություն, իսկ կյանքի տևողությունը կրճատում է մի քանի անգամ: Նշենք, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս հիվանդությունը լայն տարածում ունի և համարվում է դարի հիվանդություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով` աշխարհում ավելի քան 250 միլիոն մարդ տառապում է շաքարային դիաբետով: Հայաստանում ևս պատկերը մտահոգիչ է: Հիվանդների թիվը հասնում է 50 հազարի: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդների թիվն ամեն տարի ավելանում է: Հաճախ այն նկատվում է նաև երիտասարդների շրջանում: Մասնագետները հորդորում են շաքարախտով տառապողներին` հիվանդությունը դատավճիռ չհամարել: Միայն պետք է հետևել բժշկի խորհուրդներին, ժամանակին ընդունել նշանակված դեղորայքն ու պարբերաբար անցնել բուժզննում:

 

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button