ԿարևորՔաղաքական

Վանո Սիրադեղյանի կարգի մտավորականը պետք է ապրի իր ժողովրդի մեջ.«Ելք» նախաձեռնություն

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

«Ելք» նախաձեռնությունը ի պաշտպանություն արձակագիր, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հավաքել է 7230 ստորագրություն: Այս մասին «Ելք» նախաձեռնության ներկայացուցիչները տեղեկացրել են Վանո Սիրադեղյանի ծննդյան 66-ամյակի կապակցությամբ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում: Նախաձեռնության անդամներից Վարդուհի Սիմոնյանի փոխանցմամբ` ստորագրահավաքին միացել են ավելի քան 300 մշակութային ու քաղաքական գործիչներ, մոտ 60 լրագրող ու լրատվամիջոցի ղեկավար: Ստորագրածների անունից շնորհավորելով արձակագրին 66-ամյակի կապակցությամբ` «Ելք» նախաձեռնության անդամները նաեւ հայտարարություն են հրապարակել, որում մասնավորապես ասված է, որ Վանո Սիրադեղյանի կարգի մտավորականը պետք է ապրի իր ժողովրդի մեջ, իսկ մշակույթը չպետք է լինի քաղաքականության կցորդ: Նաեւ պահանջվում է, որ, քաղաքական ուժերն արձագանքեն ու ընդառաջ գնան, ըստ նախաձեռնության անդամների, ձեւավորված հասարակական պատվերին: Նախաձեռնության անդամները վստահեցրել են, որ իրենց նպատակը քաղաքականացված չէ եւ ցանկությունն է, որ շարժումը օգնի, որպեսզի մշակույթը զերծ մնա քաղաքականությունից: Անհրաժեշտ է, որ գործեն քրիստոնեական արժեքները` շեշտել է «Ելք» նախաձեռնության անդամներից Վարդուհի Սիմոնյանը:

 

Թողնել պատասխան

Back to top button