Տնտեսական

Նոր եկամտահարկը քննարկվեց ՀԽ- ում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում եկամտային հարկի մասին նոր օրենքը, ըստ որի  այս հարկատեսակի ամսական հաշվետվությունները պետք է ներկայացվեն պատկան մարմին բացառապես էլեկտրոնային տարբերակով։
Շատերը կողմ լինելով այս բարեփոխումներին՝ այնուամենայնիվ խոստովանում են, որ նոր կարգի ներդրումը տեխնիկապես դժվարություններ կարող է առաջացնել, մասնավորապես՝ էլեկտրանային ստորագրության կիրառման պարագայում:
Այս հարցին այսօր անդրադարձել են Հանրային խորհրդի ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովում կայացած քննարկման ընթացքում:
Ինչպես նշեց հանձնաժողվի նախագահ, «Ազգային համագործակցություն» ՀԿ նախագահ Արշակ Սադոյանը, հատկապես մարզային մակարդակով առկա է նաև համակարգչային տեխնիկայի և որակյալ ինտերնետ-կապի պակաս։
Նախկին պատգամավորը կարծիք հայտնեց, որ նոր կարգի ներդրումը առանց համապատասխան տեխնիկական նախադրյալների ապահովման շտապողականության հետևանք է, սակայն մյուս կողմից էլ տեխնիկական առաջընթացը այլևս այլընտրանք չունի:

Ըստ Սադոյանի՝ հանձնաժողովը պատրաստ է աջակցել հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին այս հարցում հնարավոր գորրծառնական և տեխնիկական դժվարությունները հաղթհարելու համար։
Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վաղթանգ Միրումյանն իր հերթին նշեց, որ գործարար ոլորտում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ նոր համակարգը ողջունելի է՝ առաջին հերթին գործառնության դյուրացման տեսանկյունից։
Որպեսզի այս գործընթացը սահուն անցնի, այնուամենայնիվ, կարիք կա շտապ ձեռնարկել համալիր միջոցառումներ, որպեսզի խուսափել անհարկի խնդիրներից:

Թողնել պատասխան

Back to top button