ԿարևորՔաղաքական

ՀՀԿ- ն ուրիշի պլատոնական սիրախաղերի մասնակից չէ, ԱԺ նստաշրջանում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Մեր «Այո»-ն «Այո» է, «Ոչ»- ը՝ «Ոչ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Զրույցի առիթը հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքն էր ընտրակարգի վերաբերյալ ներքաղաքական կյանքում հերթական անգամ թարմացած քննարկումներին:

 «Մենք այն քաղաքական ուժը չենք, որ վեց ամիս առաջ իրականացնենք փոփոխություններ ու վեց ամիս հետո ասենք՝ վայ, կներեք մենք ուրիշ կարծիք ունենք»։
Հանրապետականը  երբեք  ձևական ու կոսմետիկ փոփոխությունների հետևից չի գնացել, քանի որ կարևոր է համարում  ոչ թե ձևը, այլ բովանդակությունը, ասաց Էդուարդ Շարմազանովը:
Իսկ մեծամասնական թե համամասնական   հարցի վերաբերյալ հանարապետականը, ըստ Շարմազանովի, հստակ դիրքրոշում արտահայտել է Ընտրական օրենսգքրի քննարկումների ժամանակ: Ըստ այդ մոտեցման՝ Հայաստանի համար լավագույն տարբերակն առայժմ խառը ընտրակարգի առկայությունն է՝ համամասնականի գերակշռությամբ:
«Անկախ նրանից, թե երկրորդ նախագահն ինչպիսի կարծիք կունենա, առաջինն ինչպիսի, մեր կարծիքը դրանից չի փոխվում:  Մեր համար կարևորը բովանդակությունն է և ոչ թե ձևը»:

Իսկ բովանդակությունը, ըստ Շարմազանովի, ընտրակարգի տեսակից կախված չէ:
Հիշեցնենք, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին ու կառավարման խորհրդարանական ձևին անցնելու առաջարկությամբ հանդես էր եկել « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հայտարարելով, թե պատրաստվում է այս թեմայի շուրջ քննարկումներ սկսել քաղաքական ուժերի հետ: Հանրապետականը առայժմ այս հարցի շուրջ որևէ քննարկում չի ունեցել և չի էլ նախատեսում:

«Հանրապետականն ինքը օրակարգ ձևավորող ուժ է, այլ  ոչ թե  ուրիշի քաղաքական հնարքների ու պլատոնական սիրախաղերի մասնակից»:

 

Սոցիալական, գոյատեւման, տարկետման եւ 4 տոկոս վատ ապրելու բյուջե 

Իսկ քառօրյայի ընթացքում խորհրդարանում այսօր քննարկում էր 2013 թ. պետբյուջեի նախագիծը: Եվ այսպես, հիմնական ցուցանիշները, որ հաջորդ տարվա համար նախատեսում է կառավարությունը:

Բյուջե 2013-ի եկամտային մասը կկազմի  1 տրիլիոն 31  մլրդ դրամ՝ 2012 թ-ի ցուցանիշից մոտ 13 տոկոսով ավելի: Եկամուտների մեջ առյուծի բաժինը ՝ մոտ 96 տոկոսը, ապահովելու են  հարկային եկամուտներն ու պետական տուրքերը:  Հարկեր- ՀՆԱ հարաբերակցության   2013 թվականի ծրագրային մակարդակը  21.88 տոկոս է՝ 2012-ի այդ ցուցանիշից մոտ 1 տոկոսով ավելի:
Բյուջե 2013-ի ծախսային ծավալը 1 տրիլիոն  151 մլրդ դրամ է՝ մոտ 10 տոկոսով կամ 107 մլրդ դրամով նախորդ տարվա ցուցանիշից ավելի:

Բյուջեի   ծախսերի 42 տոկոսը կառավարությունը նախատեսում է հատկացնել  սոցիալական ոլորտին, 21 տոկոսը` պաշտպանությանը, 14 տոկոսը` տնտեսության ճյուղերին, 4.6 տոկոսը` պետական պարտքի սպասարկմանը: Ավելի ստույգ՝  պետական պարտքի սպասարկման համար կհատկացվի 52,5 մլրդ դրամ:

Որակում, որպես այդպիսին, կառավարության կողմից բյուջեն չի ստացել:Վարչապետն այն ընդհանուր առմամաբ սոցաիալակն որակեց, քանի որ ծախսերի գերակշիռ մասն ուղղվելու է սոցիալական ոլորտին: Փոխարենը՝ իրենց նախնական գնահատումներում բյուջեն հասցրել են որակել խորհրդարանական ուժերը:
ԲՀԿ ներկայացուցիչների կարծիքով՝ հաջորդ տարվա բյուջեն գոյատևման բյուջե է, դաշնակցության որակմամբ՝ տարկետման, իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրանտյանի խոսքով՝ այս  բյուջեն հաջորդ տարվա ընթացքում 4 տոկոսով ավելի վատ ապրելու մասին է:

Ի դեպ՝ խորհրդարանում բյուջեն ներկայացնում է ֆինանսների նախարարը: Նիկոլ փաշինյանը չէր հիշեում որևէ այլ դեպք, երբ հիմնական փաստաթուղթը չներկայացվի վարչապետի կողմից: Գուցե Տիգրան Սարգսյանն արդեն հրաժարակա՞ն է տվել՝ Վաչե Գաբրեիլյանից հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:

«Վարչապետը ողջ-առողջ է, պաշտոնավարում է և կշարունակի պաշտոնավարել»,- հնչեց պատասխանը։

 

Հայաստանի մի կտորը Հարավային Ամերիկայում

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել  Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ այսօրվա նիստը սկսվել է Ուրուգվայի խորհրդարանի նախագահի ելույթով: «Պատիվ ունեմ ներկայացնել այն երկիրը, որն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-  ասնց Խորխե Օրիկոն:

Հայաստանն ու Ուրուգվայը նմանություններ ունեն, երկուսն էլ փոքր պետություն են մեծ տերություններով շրջապատված, այսօր խորհրդարանում ասաց Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն:
Հայ օրենսդիրներին ուղղված իր ելութում ուրուգվայցի պաշտոնյան հիմնականում խոսեց իր երկրի մասին ու փորձեց ներկայացնել այն  դրական կողմերով:
Մենք բաց երկիր ենք, ասաց, որ փորձում ենք ամենաժողովրդավարը դառնալ մեր տարածաշրջանում: Եթե տարիներ առաջ Ուրուգվայը միայն մի քանի տասնյակ երկրների հետ էր հարաբերվում, ապա այսօր առևտարարդյունաբերական կապեր ունի աշխարհի ավելի քան 120 երկրի հետ, կարող է հպարտանալ 9 տարի շարունակ արձանագրվող տնտեսական կայուն աճով և ներդրումային գրավիչ մթնոլորտով:

Եվ, իհարկե, Խորխե Օրիկոն հիշատակեց նաև փաստը, որ Ուորգվայն առաջին պետությունն էր , որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ու սկիզբ դրեց միջազգային ճանաչման գործընթացին:

«Մենք թոռներն ենք այն ուրուգվայցիների, որոնք դեռ 1915թ. իրենց սրտերը բացեցին հետապնդվող ազգերի համար: Մենք պատիվ ունենք լինել առաջինը, որ ընդունեց Հայոց ցեղասապանությունն ու օրենքի ուժ տվեց: Դա տեղի ունեցավ 1965թ. ապրիլի 22-ին: Մենք Հայաստանի մի կտորն ենք Հարավային Ամերկայում»։

Թողնել պատասխան

Back to top button