ԿարևորՔաղաքական

Ինչպես է ոչնչացվել հայկական Նախիջեւանը. խոսում են քարտեզները

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Հայակական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հրատարկել է «Նախիջան» քարտեզագիրքը։ Տպագրությունն իրականցվել է ՀՀ մշակույթի նախարարաության աջակցույթամբ և լոսանջելեսաբնակ տեր և տիկին Արթուր և Լիլի Սերեդյանների հովանավորությամբ։ Ք

«Նախիջևան. քարտեզագիրքի» վրա աշխատանքներն իրակաւցվել էին վաղուց, բայց հրատակաությունն անընդհատ հետաձգվում էր տեխնիկակակ պատճառներով։ Վերջապես այն լույս է տեսել և լույս է տեսել երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն։
Հուշարձանգետ Սամվել Կարապետյանի փոխանցմամբ՝ քարտեզագրքում ներառվել են Նախիջևանին նվիրված մեծամաամբ օտարազգի հեղինկաների քարտեզները՝ անաչառությունն ու արժանահավատությունն առավել ընդգծելու համար։
1914 թվականի մարդահամարի տվյալներն ամփոփող քարտեզի վրա, օրինակ, տարբեր գույներով ներկայացված են այս կամ այն ազգին պատականող բնակավայրերեը։ Քարտեզի վրա գերակշռում են կարմիր գույնով նշված հայկական բնակավայրեր, որոնք մերօրյա քարտեզներում այլևս գոյություն չունեն։ Վերջին կարմիր կետերն անհետացել են 1988-89 թվականների բռնագաղթից հետո։
Ուշագրավ տեղեկություններ են ամփոփում նախահեղափոխական կամ ցարական շրջանում Նախիջևանում գործող ունեցած կրթօջախների քարտեզը։ Հայկական վանական և ծխական դպրոցների պայմանական նշաններն այստեղ ևս գերակշռում են։ Մահմեդական դպրոցները պատկերող երեք կետիկները պարզապես անհետանում են հայկական դպրոցների բազմազանության մեջ։
Քարտեզագրքում ծավալուն տեղ են զբաղեցնում պատմամշակութային հուշարձաններին նվիրված քարտեզները։ Մահմեդական հուշարձանները թե քանակապես ավելի սակավաթիվ են, և թե ժամանակագրորեն դրանց մեծ մասը վերաբերում է նոր և մինչև իսկ նորագույն շրջանին։ Քարտեզագրքի վերջին մի քանի էջերը հստակ տեղեկություններ են ամփոփոփում մերօրյա մշակութային եղեռնի մասին։
Խորհրդային տարիներին երկրամասի մշակութային ժառանգության գերակշիռ մաս կազմող հայկական հուշարձանների ամբողջական հաշվառում չի իրակակնցվել՝ ադրբեջանական իշխանությոնների արհեստածին ու միտունմավոր խոչընդոտներ առաջացնելու պատճառով։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, որքան էլ ոչ ամբողջական, այդուհանդերձ հաշվառվել են մինչև 11-րդ դարը ստեղծված հակական քրիստոնեական պաշտամունքային 218 կառույցներ, 41 բերդ, 26 կամուրջ, 4500 խաչքար, 23 հազար տապանաքար։

1998-2006 թթ ընթացքում Ադրփբեջանի իշխանությունը երկրի զինված ուժերի ջանքերով հիմնահատակ ոչնչացրեց 5-17-րդ դարերով թվագրվող Ջուղայի աշխարհահռչակ գերեզմանոցի 3000 խաչքարերն ու 5000 տապանաքարերը։ Պայթեցումներով ու բուլդոզերներով հողի երեսից ջնջվել են Նախիջևանի հարյուրավոր վանքերն ու եկեղեցիները, հայկական մշակույթի բազում այլ հուշարձանները։

Թողնել պատասխան

Back to top button