ԿարևորՔաղաքական

Դաշնակցական պատգամավորը պատրաստ է վայր դնել մանդատը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը, որի օրակարգում 7 տասնյակից ավելի հարցեր են: Քառօրյան ավանդաբար մեկնարկել  է քվեարկություններով.  պատգամավորները  ընդդունել են   նախորդ քառօրյայի ընթացքում քննարկված բոլոր օրինագծերը, այդ թվում  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ առաջարկող  օրենսդրական փաթեթը, մի շաքր հարցեր էլ մերժել են քվեակությամբ: Մասնավորապես, օրակարդգում ընդգրկվելու համար բավարար կողմ ձայներ չի ստացել ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը    «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին»: Խորհրդրանաը ձայների մեծամասնությամբ մերժել է նաև «Ժառանգություն» խմբակցության երկու առաջրակությունը   ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ:

Նախագծերից մեկով «Ժառանգությունն» առաջարկում էր կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, մյուսով կրկին ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում էր առաջարկում՝ բայց  Հարսնաքարի գործին անդրադառնալու և ԱԺ-ին այդ գործով եզրակացություն ներկայացնելու նպատակով:

Երկու   առաջարկներն էլ  ավելի շատ դեմ, քան կողմ ձայներ ստացան։ Ի դեպ, դրանց կողմ քվեարկեցին ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունները, այլ նաև ԲՀԿ-ն:

Կոռուպցիոն փաստերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում ԲՀԿ-ն միայն մեկ վերապահում ուներ։
«ԲՀԿ- ն իրապես կարևորում է կոռւպցիայի դեմ պայքարի խորհրդարանական մարմին ստեղծելու գաղափարը, բայց մեզ համար ընդունելի չէ ձևակերպումը, որ նման հանձնաժողովի անդամ կարող են լինել միայն այն խմբակլցությունները, որոնք հայտարարել են ընդդիմադիր լինելու մասին»,- ասաց խմբակցության քարտողար Նաիրա Զոհրաբյանը։
Եթե այս արգելքը նախագծից հանվի, ԲՀԿ-ն կպաշտպանի այն, հայտատարեց խմբակցության քարտուղարը , ինչին հետևեց նախագծի հեղինակներից Ռուբեն Հակոբյանի պարզաբանումը ՝ նախագիծը վերանյավել է և հանձնաժողովը միայն ընդդիմադիրներով չի համլրվելու:

«Լրացված տարբերակի համաձայն ՝ հանձնաժողովը ձևավորվելու է ԱԺ բոլոր խմբակցությունների և անկախ պատգամավորներից մեկական ներկայացուցիչներով»,- ասաց։

Ձայների 41 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ որոշումն այդուհանդերձ չընդունվեց։

Մեկ այլ մերժված օրինագիծ էլ ուներ դաշնակցությունը: «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում խմբակցության առաջարկած փոփոխությանը կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել: ՀՅԴ-ն, սակայն, հարցը համարում է արտահերթ, ուստի կանոնակարգով ընձեռնված հնարավորությամբ այն օրակարգ կմտնի  որպես պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարց: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Դաշնակցության նախաձեռնությունը  կքննարկվի վաղվա նիստի ընթացքում:

Այսօր նույնպես խորհրդարանը անդրադարձավ  նվազագույն աշխատավարձի խնդրին, բայց  կառավարության առաջարկած տարբերակի շրջանակներում:  Նախագծով, որը  նախորդ քառօրյայի ընթացքում ընդունվել էր առաջին ընթերցմամբ, հիշեցնեմ, նախատեսվում է նվազագույն աշխատավարձը գործող 32 500-ի փոխարեն սահմանել 35 000 դրամ: Թվում էր, ընդդիմադիրների բոլոր մտահոգությունները և իշխանության բոլոր հակափաստարկներն արդեն հնչել էին  նախորդ քննարկման ժամանակ, բայց  կողմերն այսօր էլ հարկ համարեցին  կրկնել իրենց մոտեցումները:

Հրանտ Բագրատյանը փոփոխությունը անհեթեթ և իրավիճակին լուծում չտվող որակեց:

«Խնդիրը միայն այն չէ, որ մարդիկ աղքատ են ու պետք է տալ այդ փողը մարդկանց: Խնդիրը նաև այն է, որ մենք սխալ ստրուկտուրայով ենք առաջ գնում, որը ոչ մի տեղ չի տանում»,- ասաց նախկին վարչապետը։

Արծվիկ Մինասյանի կարծիքով էլ՝ նախագիծն ամիսատ է: ԹԵ ինչ հաշվարկ ու ինչ բանաձև է առաջարկում ՀՅԴ-ն, խմբակցությունն առավել մանրամասն վաղն իր հեղինակած տարբերակի քննարկման ժամանակ կներկայացնի։ Առայժմ Արծվիկ Միանասյանը կանգ առավ այն կետի վրա, որ իրենց առաջարկը կառավարությունից լրացուցիչ 17 մլրդ դրամ կպահանջի:

«Էսքան բացատրում, ասում ենք, միևնույնն է՝ կառավարությունը նորից գալիս ու ասում է ՝ չենք կարող: Չեք կարող,  այդ էլ ենք ասել, դրա ճանապարհն էլ կա»,- ասաց դաշնակցական պատգամավորը։

Ճանապարհը, որի մասին դաշնակցական պատգամավորը նախորդ քննարկմանն էլ էր ասել, կառավարության հեռանալն է ու տեղը կարողացողներին ղիջելը, բայց այս անգամ Արծվիկ Մինասյանն  իր գնալու մասին ել խոսեց:

«Խնդրում եմ իմ ելույթը չմեկնաբանեք որպես պոպուլիզմ։ Ես պատրաստ եմ իմ մանդատը վայր դնել, եթե դուք ընդունեք ու կիրառեք մեր առաջարկած գործողությունները»:

Ելույթը, այդուհանդերձ, եթե ոչ որպես  պոպոլիզմ,  ապա որպես դերասանություն որակվեց։ «Դերասանությունը լավ բան է, բայց թատրոնում»,- Մեծն լոռեցու խոսքը հիշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Թողնել պատասխան

Back to top button