ԿարևորՔաղաքական

Վարդան Սեդրակյանը պատրաստ է վճարել Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվել պատրաստվող էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված չէ, որ Սերժ Սարգսյանը կառաջադրի իր թեկնածությունը, քանի որ անձամբ նրանից չի լսել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է անձամբ Սեդրակյանը: Նա այսօր մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, թե ինչ է պատրաստվում անել, երբ արդեն նախագահ ընտրված լինի, ինչպես կվարվի հանրապետության` իրեն նախորդած նախագահների հետ եւ ինչ փոփոխությունների կենթարկի խորհրդարանը:  «Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ակնկալում է իր ընտրագրավը հանգանակել իր հայրենակիցներից: Ես էլ նրանց թվում եմ և հայտարարում եմ, որ պատրաստ եմ վճարել Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը»,- հայտարարել է նախագահի թեկնածու առաջադրվող, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

 

Թողնել պատասխան

Back to top button