ԿարևորՏնտեսական

Չանախի հետ կապված մեծ աղմուկ բարձրացնելու կարիք չկար, ասել է Պանիր արտարդրողների միության նախագահը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր լրագրողներին հանդիպել ու կառավարության նախորդ նիստի ժամանակ Սննդի անվտանգության պետական ծառայության բացահայտումների վերաբերյալ իր տեսակետն է հայտնել Պանիր արտարդրողների միության նախագահ Արմեն Գրիգոյանը: Հիշեցնենք, որ ծառայությունը պանրի արտադրությամբ զբաղվող շուրջ 60 ընկերությունում ստուգումներ էր իրականացրել ու 18 ընկերության արտադրած Չանախ պանրի մեջ աղիքային ցուպիկներ էին հայտնաբերել: Այս ընկերությունները տուգանվել էին 5,5 հազար տոննա պանիր էլ ոչնչացվել էր: Պանիր արտարդրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը մի կողմից ընդունել է, որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն, մյուս կողմից էլ հայտարարել է, որ մեծ աղմուկ բարձրացնելու կարիք չկար: Սննդի անվտանգության ստուգումները Պանիր արտադրողների միության նախագահը նախընտրական շոու է համարել: «Ես տասը տարի է ոլորտում եմ և մինչ օրս Հայաստանում չի ձևավորվում կաթի արտադրության ինստիտուտը»: «Պանիր արտադրողը հարաբերական ասած բաժակով կաթ է հավաքում: Երկու-երեք կով ունեցողը Հայաստանում ֆերմեր է համարվում: Դա աբսուրդ չի՞: Կառավարությունը գոնե տասը տարի ժամանակ ունե՞ր, կարո՞ղ էր ինչ-որ քայլերի գնար, ինչ-որ միջոցներ ձեռնարկեր, որպեսզի մենք իմանայինք վտանգն ում հետ կապ ունի և կարողանայինք վտանգը կանխել, լուծել: Հռետորական հարց է առաջանում, բա հետո՞: Բոլորս էլ ուզում ենք հնարավորին չափ վտանգավոր էլեմենտները քիչ լինի: Եկաք,ստուգեցիք, էլ կաթ չե՞ն ընդունելու, ժողովուրդն էլ պանիր չի՞ ուտելու: Հասկանում ենք ընտրություններ են գալիս, շոու կոմպոնենտ կա, ամեն դեպքում հարցին լուրջ մոտեցեք»:

Թողնել պատասխան

Back to top button