ԿարևորՀասարակություն

«ՄԻՐ»-ը 20 տարեկան է (Ֆոտոշարք)

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

«Միր» հեռուստաընկերությունն այս տարի տոնում է հիմնադրման 20 ամյակը: Հոբելյանական տարվա առթիվ հեռուստաընկերությունը նվեր է մատուցում հեռուստադիտողներին: «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հիմնա վրա կստեղծվի նոր հեռուստաալիք «Միր24», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը: Առանձնացնելով հեռուստառադիոընկերության առանձնահատկությունները` Մերուժան Սարգսյանը հայտնել է, որ «Միրն» անցել է բավականին բարդ ճանապարհ: 20-ամյա հոբելյանի առթիվ «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է նաև հեռուստառադիոընկերության գործունեության մասին պատմող լուսանկարների ցուցահանդես: «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունն արդեն 20 տարեկան է: Հեռուստառադիոընկերությունը, որի հիմնադիրներն են ԱՊՀ անդամ ինը պետությունները, ստեղվել է 1992 թվականին: Մի ժամանակաշրջան, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը:

Սա է պատճառը, որ հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը այս նախագծը համարում է բավականին բարդ աշխատանք: Այսօր արդեն «Միր» հեռուստաալիքը դիտում է ավելի քան 72 միլիոն մարդ, իսկ ռադիոյի ունկնդիրների թիվը հասնում է 20 միլիոնի: «Ռադիոլուրի» հարցին, թե ովքեր են հիմնական հեռուստադիտողները և տարիքային որ խումբն է գերակշռում, Մերուժան Սարգսյանը պատասխանեց, որ հաղորդումները պատրաստելիս հաշվի են առնում բոլորի ճաշակն ու ընտրում ոսկե միջինը: Նշենք, որ հեռուստաընկերությունն իր հոբելյանի առթիվ, գործող հեռուստառադիոընկերության հիման վրա 2013 թվականի հունվարից կներկայանա նոր` «Միր 24» շուրջօրյա տեղեկատվական հեռուստաալիքով: Սկզբնական շրջանում այն կցուցադրվի արբանյակային հեռարձակմամբ: Հավելենք, որ 20-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` խրախուսական շնորհակալագրերի արժանացան հեռուստառադիոընկերության մի շարք աշխատակիցներ, որից հետո Մոսկվա կինոթատրոնում բացվեց հեռուստառադիոընկերության գործունեության մասին պատմող լուսանկարների ցուցահանդես:

Թողնել պատասխան

Back to top button