ԿարևորՀասարակություն

Լրջորեն վնասվել է Դեր Զորի հայկական եկեղեցին

Սիրիական Դեր Զոր անապատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Սրբոց Նահատակաց եկեղեցի, լրջորեն վնասվել է Սիրիայի կառավարական ուժերի և ապստամբների միջև բախումների արդյունքում: Ամենայն հավանականությամբ, ռմբակոծության արդյունքում փլուզվել է եկեղեցու ստորին հատվածը` թանգարանն ու հուշահամալիրը, որտեղ պահվում են Ցեղասպանության զոհերի մասունքները: Բարեբախտաբար, հենց եկեղեցու շինությունը դիմակայել է պայթյունին: Ավելի ուշ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը հեռախոսազրույց է ունեցել Հալեպի Ազգային առաջնորդարանի ներկայացուցիչների հետ:

Թողնել պատասխան

Back to top button