ԿարևորՄշակույթ

Թովմաս Պողոսյան.«Անարժեքությունը թագավորում է ամենուրեք՝ Լոս Անջելելեսից մինչև Երևան»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Սայաթ Նովայի 300-ամյակի շրջանակենրում «Սայաթ Նովա» աշուղական երգի անսամբլը հոբելյանկան տարին սկսել ու շարունակում է մեր մեծանուն աշուղին նվիրված միջոցառումներով ու համերգային շրջագայություններով։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անսամբլը հյուրախաղերով հադես է եկել Ռուսաստանի հայաշատ բազմաթիվ քաղաքներում։ Տպավորություններն այսօր լրագրողների հետ կիսել է հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը, ով խոսել է նաև հոբելյանական տարվա շրջանակներում իրակացվող այլ միջոցառումների մասին:

Մեկ ամիս շարունակ մեծանուն աշուղի երգերը թևածել են Ռուսասատնի հայաշատ քաղաքների համերգային դահլիճներում։ «Սայաթ Նովա» աշուղական անսամբլի ելույթներն ամենուր ընդունվել են մեծ ջերմությամբ։ «Սայաթ Նովա» մշակութային միության հոբելյանական միջոցառումները, սակայն, համերգային շրջագայություններով չեն սահմանափկվում։ Առաջիկայում հրատարակության է պատրաստվում «Սայաթ Նովան աշուղների խաղերի մեջ» ժոողովածուն, Մշակույթի նախարարության հետ համատեղ միությունը հրատարակում է նաև Սայաթ Նովայի 21 խաղերին նվիրված աշխատություն։ «Նման ժոողվածու վերջին անգամ հրատակվել է 1963 թվականին»,-ասում է Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» աշուղական անսամբլի գեղարվեստական ղկավար Թովմաս Պողոսյանը։ Նրա տեղեկացմամբ` դեռևս ամառվանից հայտարավել էր Սայաթ Նովայի հոբելյանին նվիրված ինքնուս ստեղծագործողների փառատոնի մասին։ Նոյեմբերի 22-ին Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում տեղի կունենա փառատոնի եզրափակիչ փուլը։ Նշված բոլոր ծրարգրերի նպատակը նույնն է ՝ մեկ քայլ ավելի մոտենալ Սայաթ Նովայի սերունդներին թողած ստեղծագործական հարուստ ժառանգությանը, որը դեռ այնքան բացահայտվելու շերտեր ունի:

Թովմաս Պողոսյանն այսօր խոսեց նաև Սայաթ Նովայի ստեղծագործությունների ժամանակակից մշակումների մասին։ Դրանք, պարզվեց, պրոֆեսորին գոհացնում են հազվադեպ:
Ըստ Թովմաս Պողոսյանի, բացառությամբ հայկական մի քանի հնագույն համայնքներից, Սփյուռի բոլոր գաղթօջախներում այսօր աղավաղված են ընկալումները հայ ազգային երգի ու երաժշտության վերաբերյալ։ «Անարժեքությունը թագավորում է ամենուրեք՝ Լոս Անջելելեսից մինչև Երևան», ասում է պրոֆեսորը:

Թողնել պատասխան

Back to top button