Սպորտ
Լավագույնը Աջափնյակի հանրապետական ֆուտբոլսիտներն էին


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է եղել ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղին:
Մրցանակային 1-ին և 2-րդ տեղերի համար հանդիպել են ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիայի և Աջափնյակի տարածքային կազմակերպությունների թիմերը:
Հաղթող է ճանաչվել Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը: Մրցանակները շնորհել է նախագահ Սերժ Սարգսյանը:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղերից բացի հատուկ մրցանակներ են շնորհվել նաև առաջնության ռմբարկուին, լավագույն դարպասապահին, ակտիվ մասնակցության համար ամենատարեց խաղացողին և լավագույն մրցավարին: